TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մանրամասները դեռ քննարկման փուլում են. ՀՀ ԱԳՆ

20:28 07.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունվեց հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանել է հայտարարության հետ կապված մի քանի հարց: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու […]

̰
Ադրբեջանն առասպելներ է փնտրում հայ զինվորների գնդակահարության տեսանյութի հետևանքները չեզոքացնելու համար

23:39 06.10.2022

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու արտգործնախարարությունն այսօր համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Առիթը զինաթափված հայ զինծառայողներին գնդակահարելու վերաբերյալ տեսանյութերի տարածումն է եղել: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևը հայտարարել է, որ իր հանձնարարությամբ իր գերատեսչությունում ստեղծված է հատուկ քննչական խումբ, որը պիտի քննի այդ տեսանյութի հանգամանքները: Ընդ որում, հետաքրքիր է. նա […]

̰
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը դեմ չէ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելուն

21:22 05.10.2022

Հայաստանի արտգործնախարարի հրավերով երկօրյա այցով Երևան ժամանած ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին արդեն հանդիպել է ՀՀ վարչապետի, նախագահի հետ, այցելել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Մեծամորի ատոմակայան։ Ո՞րն էր այցի նպատակը. թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել: «Որքան հասկանում եմ, երեկ կարևոր թեմաներ են քննարկվել այս այցի ընթացքում, և դրանցից ամենակարևորն ատոմակայանի շահագործման […]

̰
Ադրբեջանի հնարած քարտեզն ու քարտեզագետի ներկայացրած իրականությունը. զրույց՝ Ռուբեն Գալչյանի հետ

19:45 05.10.2022

Սեպտեմբերին ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների հետևանքները դեռ վերացված չեն: Ադրբեջանական զինուժը չի հեռացել սահմաններից: Այս ընթացքում դարձյալ քարտեզների մասին խոսք գնաց: Այս ամենին վերաբերող հարցերի շրջանակը հեռուսատամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ՝ նախ անդրադառնալով սեպտեմբերի 13-14 -ի ադրբեջանական հարձակումներից հետո ստեղծված իրավիճակին, որի նախադրյալները դեռևս 2021-ի մայիսին էին […]

̰
Ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա Իրանի ու իրաքյան քրդերի միջև լայնածավալ զինված բախումները

21:24 04.10.2022

Շարունակում է աճել լարվածությունը Իրանի ու Իրաքի միջև: Արդեն մի քանի օր է, ինչ Իրանի ԶՈՒ-ը ռազմական գործողություն է իրականացնում Իրաքում տեղաբաշխված քրդական զորամիավորումների դեմ: Բազմաթիվ զոհեր կան: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել՝ թե ինչի հետ է այս ամենը կապված ու ովքեր են հրահրողները: «Իրանը չի թաքցնում և հաստատում […]

̰
Հայ զինվորների գնդակահարության տեսանյութի տարածողը Ուլյանովսկից է․ ՌԴ-ն պետք է օգնի հետաքննությանը

22:43 03.10.2022

Տելեգրամյան ալիքներով երեկ տարածվեցին հայ ռազմագերիների գնդակահարության ահասարսուռ կադրերը: Արդյո՞ք բավարար են նյութերը միջազգային դատարաններ դիմելու համար: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել: «Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շատ հստակ է արտահայտվել, որ եթե հաստատվի, որ այս տեսանյութը կեղծ չէ, ակնհայտ է, որ տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որը պետք […]

̰
Ադրբեջանի հանցագործություններ, ԱԳՆ-ների հանդիպում և Ադրբեջանի պահանջներ. զրույց Էդմոն Մարուքյանի հետ

20:00 03.10.2022

Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման և Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ «Հեռանկարի տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ: «Միջազգային իրավունքի տեսանկյունից այն հստակ պատերազմական հանցագործություն է կոչվում, այսինքն՝ ռազմական ագրեսիայի ժամանակ ագրեսոր կողմը թույլ է տվել պատերազմական հանցագործություն, այսինքն՝ ռազմական ագրեսիան մեկ […]

̰
Եթե ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս չմնար, հիմա ԼՂ հիմնախնդիրը լուծված կլիներ. Փաշինյան

23:22 30.09.2022

Որքանո՞վ է կարևոր բանակցային ֆիգուրը, արդյոք այն կարո՞ղ է իրավիճակ փոխել: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց: «Իհարկե կարևոր է, այն կարող է իրավիճակ փոխել, և, օրինակ՝ 1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց: Իմ կարծիքն է` եթե ԼՂ-ն […]

̰
Ռուսաստանը պարտվում ու փլուզվում է, մենք չպետք է մնանք այդ փլուզման տակ. Արամ Սարգսյան

22:09 30.09.2022

Ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Հորիզոն» լրատվականում այսօր զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության նախագահի հետ: Արամ Սարգսյանը,  պատասխանելով մեր հարցերին, անդրադարձել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին: Մենք տնտեսապես ենք կապված Ռուսաստանի հետ: Ատոմակայան, գազ, երկաթուղի, էներգոհամակարգ: Ռուսատանը մեր ամենամեծ տնտեսական գործընկերն է, ապրանքաշրջանառության ամենամեծ մասն իրականացվում է Ռուսաստանի հետ: Մենք նաև ժողովրդագրության կարևոր ցուցիչ ունենք: ՌԴ-ում ապրում […]

̰
Նենսի Փելոսին Խանջյանի «Վարդանանք» գորգանկարի առաջ ելույթով արդյո՞ք ուղերձ էր հղում Իրանին

21:52 19.09.2022

Նենսի Փելոսին «Վարդանանք» մեծ կտավի առջև հիշեցրեց քրիստոնյա Հայաստանի պատերազմը Պարսկաստանի (Իրան) դեմ: Հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանը քաղաքագետ Արեգ Քոչինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք սա խնդրահարույց չէր մեզ համար, հատկապես այս շրջանում, և այս հանդիպումները Իրանի տեսանկյունից չե՞ն կարող, այսպես ասած, «նեղացնում» հարևան Իրանին, ով պակաս կարևոր ճնշող հայտարարություններ չի անում՝ ի պատասխան Ադրբեջանի: «Այսպես ասեմ. ես չեմ […]

̰
Սեպտեմբերի 13-ից սկսված ագրեսիայի նախահիմքերը դրվել էին դեռ 2021-ին․ Եղիշե Կիրակոսյան

21:15 17.09.2022

Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ից, ոչ այլ ինչ էր, քան ագրեսիա, լայնամասշտաբ պատերազմ: Այդ մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ այդ ագրեսիայի հիմքերը դրվել էին դեռևս 2021 թ-ի մայիսին: Հայաստանը, դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ակնկալում է ստանալ հենց այդ որակումը, որ տեղի ունեցածը ագրեսիա է: […]

̰
Օրինակելի կերպար. ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոն Գալագերը՝ Եղիսաբեթ երկրորդի մասին

22:36 09.09.2022

Օրինակելի կերպար. այսպես էր Եղիսաբեթ երկրորդ թագուհուն բնորոշել ՀՀ -ում Միացյալ թագավորության դեսպան Ջոն Գալագերը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի առիթն այդ ժամանակ թագուհու գահակալության պլատինե հոբելյանն էր: Հիշեցնենք՝ Բուքինգհեմյան պալատը երեկ՝ սեպտեմբերի 8-ին հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացել է Շոտլանդիայում 96 տարեկանում: […]

̰
Հայ մարտիկի մասին տեսանյութը նաև փետրվարին է տարածվել, այն ժամանակ նա ներկայացվում էր որպես հերոսաբար կռվող ադրբեջանցի զինծառայող. Տարոն Հովհաննիսյան

22:02 08.09.2022

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է սոցցանցերում մեծ արձագանք գտած տեսանյութին, այն մասին, թե ինչպես է հայ մարտիկը մենակ անհավասար պայքարի մեջ մտնում մոտ երկու տասնյակ ադրբեջանցիների հետ, չի հանձնվում, չի գերեվարվում և կրակ է բացում նրանց ուղղությամբ: «Դա պատերազմի շրջանի տեսանյութ է: Ենթադրաբար, և տեղանքից դատելով՝ Արցախի հարավի տարածքում է, […]

̰
Ի՞նչ է իրենից ենթադրում խաղաղության համաձայնագրի նախագիծը և ի՞նչ դերակատարում կունենան Եվրոպան ու Ռուսաստանը

14:54 01.09.2022

Երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:  «Խնդիրն այն է, որ խոսքը ոչ թե տեքստի մասին է, այլ տեքստի նախագծի մասին։ Դա նշանակում է, որ նախագիծը գոյություն չունի։ Հիմա եկեք հասկանանք […]

̰
Փոթիով Հայաստան հասնող բեռների ինքնարժեքը կթանկանա

16:32 31.08.2022

Տարեկան Բոսֆորի նեղուցով անցնում է ավելի քան 50.000 նավ: Թուրքիան որոշել է հինգ անգամ ավելացնել Բոսֆորի նեղուցով անցնելու համար օտարերկրյա նավերից գանձվող վարձը, որը հաստատվել էր դեռ 1983 թվականին և պայմանավորված էր ոսկու գնով: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի մեկից: Դա նշանակում է, որ Թուրքիան ներկայիս 40 մլն դոլարի փոխարեն կստանա 200 մլն դոլար […]

̰
Ինչպես հաղթեցինք առանց Արոնյանի. զրույց Արտակ Մանուկյանի հետ

22:36 11.08.2022

Ինչպես հաղթեցինք առանց Արոնյանի. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտակ Մանուկյանի հետ:  

̰ ̰
Լաչինով են անցնում նաև Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները. ինչպե՞ս է կարգավորվելու հարցը

20:49 06.08.2022

Լաչինով են անցնում նաև Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները՝ գազի խողովակաշարը, էլեկտրաէներգիայի, ինտերնետի և կապի մալուխները: Իսկ մենք տեսանք, թե ինչպես ցուրտ եղանակին Ադրբեջանը անգազ թողեց ամբողջ Արցախին: Այս հարցերն ինչպե՞ս են կարգավորելու այսքան կարճ ժամանակահատվածում:  SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: «Նոր ճանապարհի երկայնքով կառուցվելու է բարձրավոլտ […]

̰
Ի՞նչ նամակ է ուղարկել Ադրբեջանը խաղաղապահներին Արցախում էսկալացիան սկսելուց առաջ

20:32 06.08.2022

Եթե եռակողմ հայտարարության տեքստում 2022 թվականի օգոստոսին Լաչինի միջանցքում գտնվող հայաբնակ համայնքները լքելու մասին խոսք չկա, ինչու՞ են բնակիչները տարհանվում` SHANTNEWS.am-ի այս հարցին անդրադարձել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Հայկ Խանումյանի խոսքով` ռուսական կողմը, ռուսական խաղաղապահ զորախումբը Ադրբեջանի ԶՈՒ-ից ստացել է այդպիսի նամակ` «սկզբից օգոստոսի 5-ով, հետո օգոստոսի 25-ով վերջնագրի պես մի բան», […]

̰
Բացառիկ մանրամասներ. եթե եռակողմ հայտարարության տեքստում 2022-ի օգոստոսի մասին խոսք չկա, ինչու են բնակիչները հիմա տարհանվում

20:19 06.08.2022

Լաչինի միջանցքում գտնվող հայաբնակ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան իրենց տներից: Ռուս խաղաղապահները լքելու են այդ տարածքները և բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Թեմայի շուրջ պարզաբանումներ է տալիս Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ` ժամը 22։00-ին` «Հորիզոնի» գլխավոր թողարկմանը:

̰ ̰
̰ ̰
Ո՞րն է ռուս խաղաղապահի դերը․ կրակե՞լը, թե՝ համոզելը․ Տարոն Հովհաննիսյանը պարզաբանում է

20:52 04.08.2022

Ինչպե՞ս է ստացվում, որ ռուս խաղաղապահների կողմից փակ համարվող Արցախի օդային տարածք է հասնում ադրբեջանական անօդաչու թռչող սարք, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ից հետո հայտարարվել էր, որ օդային տարածքը փակվում է։ «Հորիզոնի» տաղավարում Վահագն Հակոբյանի հնչեցրած հարցին ի պատասխան ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշել է․ «Օդային տարածքը փակ չէ, չնայած հայտարարվել էր, որ փակվում է, բայց […]

̰
BACK_TO_TOP