11:52 13.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Գասպարյանը վարչապետին բանկային համակարգին վերաբերող հարց է ուղղել՝ հիշեցնելով, որ ավելի քան 15 հազար քաղաքացու ներվել է մոտ 7 մլրդ դրամի չափով անհուսալի վարկերի տույժ-տուգանքները, վերանայվել է մոտ 134 հազար քաղաքացու վարկային պատմությունը, իջեցվել է հիպոթեքային վարկերի տոկոսադրույքը, կանխավճարի չափը:
Ըստ Տաթևիկ Գասպարյանի՝ այս փոփոխություններն առանձնապես ազդեցություն չեն ունեցել, քանի որ վարկառուները շատ են, իսկ նրանց ունեցած խնդիրները` շատ: Շարունակվում են խոսակցությունները, թե բանկերը թալանում են մարդկանց.
«Եզրակացությունների մասով պետք չէ շտապել: Մենք դեռ պետք է սպասենք՝ դրա էֆեկտը հասկանալու համար: Հիմա մեր բանկային համակարգում կա ֆենոմեն, որը պոզիտիվ ֆենոմեն է՝ մարդն ունի բարձր տոկոսով վարկ, ուրիշ բանկ նրան հրավիրում է, ասում է` արի, ես քեզ փող տամ, դու տար նրա վարկը փակի, իսկ ես քեզ հիմա առաջարկում եմ ավելի ցածր տոկոս: Հիմա սա նշանակում է, որ քաղաքացու վարկային բեռը նվազեց: Հաջորդը՝ կառավարությունն այսօր սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության զարգացման բնագավառում, հիպոթեքային վարկերի, ուսանողական վարկերի բնագավառում: Բանկը քաղաքացուն տալիս է որոշակի տոկոսով վարկ, կառավարությունը 1, 2 տոկոս սուբսիդավորում է: Սա նույնպես շատ կարևոր ուղղություն է, որը նվազեցնում է ծանրաբեռնվածությունը»,- ասել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի` վարկային տոկոսները նվազել և նվազելու են: Միկրոբիզնեսի ֆինանսավորման համար 10 մլրդի վարկային նոր պորտֆել է ստեղծվելու: ՀՀ բանկային համակարգը ֆինանսավորելու է նաև տնտեսական հեղափոխությունը: Շատ կարևոր է նաև քաղաքացիների վարկային գրագիտությունը.
«Մենք երևույթներ ունենք, երբ մարդը գյուղվարկ է վերցնում, գնում է, ջիպ է առնում, հաջորդ օրը տանում-խփում է պատին, և դրանով ամբողջ պատմությունն ավարտվում է: Կամ բիզնես վարկերով հարսանիք են անում: Սրանք թվում է, որ մեծ ազդեցություն չունեն, բայց շատ կարևոր է, որ իրազեկվածությունը բարձրանա, մենք ԿԲ-ի հետ մտադիր ենք այդպիսի ծրագրեր անել»,- ասել է վարչապետը:
09:30 03.06.2025
Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել09:25 03.06.2025
Կանադական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մաքսային բանակցություններ վարելուԿանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջկառավարական հարաբերությունների նախարարի և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկի գլխավորած կանադական պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ սակագնային բանակցությունների համար։ «Մենք պայքարում ենք Կանադայի համար լավագույն գործարքը ստանալու համար։ Այդ աշխատանքը շարունակվում է։ Նախարար ԼեԲլանկը մեկնել է Վաշինգտոն՝ սակագների վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար», – երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Քարնին […] ...
09:15 03.06.2025
Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանելՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ պատերազմի նախապատրաստման մասին հայտարարությունը «խելագարություն» է անվանել և առաջարկել է Եվրոպայում ստեղծել հակապատերազմական շարժում։ «Ես հրավիրում եմ Մեծ Բրիտանիայի, Լոնդոնի, Լիվերպուլի ժողովուրդներին արձագանքել ձեր վարչապետի այս խելագար, հուսահատ պատերազմի կոչին», – ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «With Maduro Plus» հաղորդման եթերում։ Նա ընդգծել է, […] ...
09:05 03.06.2025
Հայտնի է, թե որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքումՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալը» այսպիսի բոնուսներ ֆուտբոլիստներին վճարել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու ժամանակ: Մրցաշարը հաջող անցկացնելու և եզրափակչում հաղթելու համար մադրիդյան ակումբը կարող է 140 միլիոն եկամուտ ստանալ: Բացի դրանից կգումարվի նաև հեռուստահեռարձակումներից ստացված եկամուտը: Աշխարհի ակումբային առաջնությունը […] ...
09:00 03.06.2025
Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի աջակցել ՈւկրաինայինՌումինիան կշարունակի աջակցել Ուկրաինային, հայտարարել է երկրի նախագահ Նիկուսոր Դանը Բուխարեստում «Իննյակի» (Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևի երկրներ) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ռումինիայի պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինային ռազմական օգնության հարցը չի քննարկվի Զելենսկիի հետ Վիլնյուսում կայանալիք զրույցի ժամանակ, «քանի որ դա կլինի արարողակարգային զրույց գագաթնաժողովի շրջանակներում»։ «Այնուամենայնիվ, շատ հավանական է, որ ես կմեկնեմ […] ...
08:50 03.06.2025
Լոնդոնը մտադիր է օգնել Կիևին երրորդ երկրների խորհրդային զենքի մատակարարման հարցումՄեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային պահպանել և արդիականացնել երրորդ երկրների կողմից օգտագործվող խորհրդային զենքը։ Սա բխում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ընդունված Մեծ Բրիտանիայի պաշտպանական հարցերի ռազմավարական վերանայումից։ «Մեծ Բրիտանիան պետք է ուսումնասիրի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական կարողություններին և անվտանգությանը աջակցելու հետագա ուղիները, օրինակ՝ ավելի շատ համատեղ ձեռնարկությունների միջոցով՝ օգնելով Ուկրաինային մուտք գործել նոր շուկաներ իր պաշտպանական […] ...
08:40 03.06.2025
Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է ՉԼ 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Մարկինյոս, Նունու Մենդեշ (բոլորը` ՊՍԺ), Ալեքսանդրո Բաստոնի («Ինտեր»)։ Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»), Ռաֆինյա, Լամին Յամալ (երկուսն էլ` «Բարսելոնա»)։ Հարձակվողներ. Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (երկուսն էլ` ՊՍԺ)։ ...