Գյումրիում գտնված նորածինների ծնողները դեռ չեն հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Գյումրիում գտնված նորածինների ծնողները դեռ չեն հայտնաբերվել

00:26 19.10.2018

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ՝ նորածին երեխաների ծնողին կամ ծնողներին գտնել դեռ չի հաջողվել։ Նախաքննությունը շարունակվում է:

Երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած դեպքը շատ արագ հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում: «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը  դարպասների մոտ տեղադրված պոլիէթիլենայինն տոպրակը տեսել էր պատուհանից, նրան տարօրինակ էր թվացել տոպրակի անկանոն շարժվելը, մոտեցել էր ու տեսել նորածիններին:
«Տեսել էր, որ գլխարկներ են երևում, գլուխներ, տոպրակը կապած է եղել, բայց օդանցքեր էին թողել, որ երեխաները կարողանան շնչել, անմիջապես ներս են բերել ու պարզվել  է, որ  կենդանի երեխաներ են», – դեպքի մանրամասներն է նկարագրել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն Անահիտ Կարապետյանը:
Նորածինները բավականին խնամված ու կոկիկ հագնված են եղել, գիշերօթիկի աշխատակիցները տոպրակում որևէ գրություն չեն հայտնաբերել, անմիջապես զանգահարել են ոստիկանություն, որից հետո կազմվել է արձանագրություն ու  փոքրիկներին տեղափոխել են Գյումրիի «Երեխաների տուն»։
« Մեր հաստատություն են բերվել արական սեռի երկու երեխաներ, մեկը՝ 2 կգ, մյուսը՝ 2.1 կգ քաշերով: Զույգ երեխաներ են, իմ կարծիքով, երևի նույն ընտանիքի երեխաներ են, երեխաների վիճակը այս պահին բավարար է»,- պարզաբանել է Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Աննա Գևորգյանը:
Մանկաբույժներն ու մյուս նեղ մասնագետները հետազոտել են երեխաներին  ու կարծում են , որ նրանք ոչ թե 2-3, այլ 10-15 օրական են: Իսկ անցած 15 օրերին արդյո՞ք Գյումրիի ու Շիրակի մարզի մյուս ծննդատներում երկվորյակ տղաների ծնունդ գրանցվել է՝ մեր հարցումներով  պարզեցինք, որ այս ընթացքում նման ծնունդներ չեն  եղել: Մասնագետները թեև համոզված են , որ տղաները երկվորյակ են, բայց ամեն դեպքում հետազոտությունն է հստակ պատասխան տալու: Իսկ  երեխաների հետագա ճակատագիրը կախված կլինի նախաքննության արդյունքներից։ Ոստիկանները փորձում են պարզել դեպքի մանրամասներն ու հայտնաբերել երեխաների մորը կամ ծնողներին։
«Կպարզվեն հանգամանքները, կպարզվի՝ ինչու է այդ քայլը կատարվել ծնողների կողմից, էստեղ էլ շատ հարցականներ կան, գուցե, բոլորովին ծնողները չեն իրականացրել այս քայլը, գուցե,  ծնողներն էլ են գտնվում կյանքի դժվարին իրավիճակում»,- դեպքի մանրամասների մասին է խոսել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
Նորածինների հայտնաբերման լուրը տարածվելուց  հետո պատկան  կառույցները բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում, որոնք երեխաներին որդեգրելու ցանկություն են հայտնում։ Ըստ գործող ընթացակարգի՝ երեխաների որդեգրում այս պահին հնարավոր չէ, նախաքննության ընթացքում հնարավոր է պարզվեն այլ հանգամանքներ ու երեխաներին վերադարձնեն ընտանիք: Ի դեպ, եթե գենետիկ հետազոտությունների արդյունքում պարզվի ,որ փոքրիկները երկվորյակ եղբայրներ են և նրանց ծնողները հրաժարվեն հետագա խնամքից, ապա այս դեպքում երկվորյակների առանձին որդեգրում օրենքը թույլ չի տալիս :

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

19:12 07.08.2025

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

18:51 07.08.2025

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

18:36 07.08.2025

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

18:27 07.08.2025

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:21 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:16 07.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...

BACK_TO_TOP