11:48 01.11.2021
Forbes ամսագիրը թարմացրել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների ամենամյա վարկանիշը։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ 8 տարվա մեջ առաջին անգամ այն չի գլխավորել երգիչ Մայքլ Ջեքսոնը։ Ընդհանուր առմամբ, վարկանիշային ցանկում ընդգրկված են 13 երաժիշտներ, գրողներ և մշակույթի այլ գործիչներ։
Ցանկը գլխավորում է բրիտանացի մանկագիր Ռոալդ Դալը՝ «Մաթիլդա», «Չարլին և շոկոլադի գործարանը» և «Վհուկները» վեպերի հեղինակը։ Դա պայմանավորված է նրանով, որ Netflix-ը ձեռք է բերել նրա ստեղծագործություններն էկրանավորելու իրավունքները։ Roald Dahl Story Company-ի հետ գործարքը սթրիմինգ ծառայության համար արժեցել է 684 միլիոն դոլար։
Գրողը մահացել է քաղցկեղից 1990 թվականին՝ 74 տարեկան հասակում։ Անցած տարվա ընթացքում Դալի հետմահու եկամուտը, ըստ Forbes-ի, կազմել է 513 մլն դոլար։
Նախորդ ութ տարիների ընթացքում՝ 2013-ից 2020 թվականները, վարկանիշային աղյուսակը գլխավորել է երգիչ Մայքլ Ջեքսոնը։ Այս անգամ նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ 75 մլն եկամուտով։ Մեկ տարվա ընթացքում նրա Mijac Music լեյբլը ներգրավել է մոտ 30 միլիոն ներդրումներ, իսկ նրա երգերը տարբեր սթրիմինգային կայքերում հավաքել են 1,3 միլիարդ դիտում։
Երկրորդ տեղում ամերիկացի երաժիշտ Փրինսն է՝ 120 մլն դոլար եկամուտով։ Նրա հարազատները վաճառել են ժառանգության 43 տոկոսը, ներառյալ երգերի հեղինակային իրավունքները։
Ցանկը ներառում է նաև ծաղրանկարիչ Չարլզ Շուլցին՝ 40 միլիոն դոլար եկամտով, մանկագիր Դոկտոր Սյուզին (Թեոդոր Սյուզ Գեյզել)՝ 35 մլն դոլար եկամտով, երգիչ և դերասան Բինգ Քրոսբիին՝ 33 մլն եկամտով, երգիչ և դերասան Էլվիս Փրեսլիին՝ 30 մլն եկամտով և այլոց։
Վարկանիշում հաշվի են առնվել եկամուտները 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը։ Հեղինակները այն կազմել են մարքեթինգային հետազոտությունների տվյալների և ոլորտի ինսայդերների հետ հարցազրույցների հիման վրա:
Նշված գումարները չեն ներառում գործակալների, մենեջերների և իրավաբանների վճարները:
20:43 08.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՄոսկվաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...