14:12 01.11.2021
Ամերիկացիների մեծ մասն այս պահին հավանություն չի տալիս Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի գործունեությանը։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում NBC News-ի հարցումը, որի արդյունքները հրապարակվել են հոկտեմբերի 31-ին։
Այսպես, Բայդենի գործունեությանը դեմ է արտահայտվել ԱՄՆ քաղաքացիների 54%-ը։ Օգոստոսից այդ ցուցանիշը վեց կետով ավելացել է: Ընդ որում, ամերիկացի առաջնորդի աշխատանքից գոհ է հարցվածների միայն 42%-ը, ինչը յոթ կետով ցածր է օգոստոսի ցուցանիշից։
Նշվում է, որ ԱՄՆ ժամանակակից առաջնորդների շրջանում սա նախագահության առաջին տարվա ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Միայն նրա նախորդ Դոնալդ Թրամփն էր ավելի ցածր վարկանիշ ունեցել 2017 թվականին (37%)։
Ավելին, հարցումը ցույց է տալիս, որ հարցման 10 մասնակիցներից 7-ը, որոնց գրեթե կեսը դեմոկրատներ են, կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում:
Ընդ որում, ընտրողների շուրջ 60%-ը բացասաբար է արտահայտվել Բայդենի վարչակազմի կողմից տնտեսության կառավարման մասին։
Հարցվածների 51%-ը գոհ է երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ամերիկյան առաջնորդի քայլերից։ Այս ցուցանիշը ամառվա վերջից իջել է երկու կետով։
Օգոստոսի 23-ին The Hill-ի հարցումը ԱՄՆ բնակչության շրջանում ցույց էր տվել Բայդենի վարկանիշի կտրուկ անկում մինչև 49%՝ «Թալիբան» արմատական խմբավորման զինյալների կողմից Աֆղանստանը գրավելուց հետո: Այդ ամսվա սկզբին ամերիկացի առաջնորդի գործունեությանը հավանություն էր տվել ամերիկացիների 55%-ը։
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...