21:28 08.11.2021
ԱՄՆ վերաբացել է իր սահմանները լիովին պատվաստված օտարերկրացիների առջև՝ այսպիսով վերջ դնելով 20 ամիս տևած արգելքին, հաղորդում է BBC-ն։ Ավիաընկերություններն ակնկալում են այցելուների մեծ հոսք։
Ըստ նոր կանոնների՝ թռիչքից առաջ արտասահմանցի ճանապարհորդները պետք է ցույց տան երկրում ընդունված պատվատանյութերով պատվաստված լինելու ապացույց, ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստի արդյունք՝ արված մեկնումից առաջ 3 օրվա ընթացքում, ինչպես նաև տրամադրեն իրենց կոնտակտային տվյալները։ Նրանք ԱՄՆ ժամանելուց հետո կարանտինում չեն գտնվի։
Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքի՝ ԱՄՆ-ում ընդունված են հետևյալ պատվաստանյութերը՝ Johnson & Johnson, Pfizer-BioNTech, Moderna, AstraZeneca, Covaxin, Covishield, BIBP/Sinopharm, Sinovac։
ԱՄՆ-ի ցամաքային սահմանները հարևան Մեքսիկայի և Կանադայի հետ նույնպես կվերաբացվեն լիովին պատվաստվածների համար։
Օտարերկրացիների մուտքը երկիր արգելել էր Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Վիրուսի տարածումը կանգնեցնելու համար ԱՄՆ-ն 2020 թ․-ի սկզբին սահմանները փակել էր Չինաստանից այցելուների համար։ Այնուհետև սահմանափակումները տարածվել էին նաև այլ երկրների վրա։
20:43 08.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՄոսկվաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...