16:08 08.11.2021
Լեհաստանի վարչապետը հակաճգնաժամային շտաբի հրատապ նիստ է հրավիրել Բելառուսի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Նիստին կմասնակցեն գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում՝ պաշտպանության և ներքին գործերի նախարարները, փոխվարչապետը, վարչակազմի ղեկավարը։
Ավելի վաղ Լեհաստանի հատուկ ծառայություններից հայտնել էին, որ Բելառուսը նախապատրաստում է միգրանտների զանգվածային տեղափոխում։ Համացանցում տարածված տեսանյութերում, որոնք նկարահանված են բելառուսական հատվածում, երևում է, թե ինչպես է մի քանի հարյուր մարդուց բաղկացած խումբը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ճամպրուկներով քայլում ճանապարհով։
Bardzo niepokojące informacje z granicy. Na Białorusi, przy granicy z Polską, zgromadziła się duża grupa migrantów.
Ruszyli właśnie w stronę granicy RP. Będą próbowali masowo wkroczyć do Polski. pic.twitter.com/AHexXfsy8a
— Stanisław Żaryn (@StZaryn) November 8, 2021
Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հաղորդում են Բելառուսի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների ձերբակալությունների աճի մասին։ Նրանք Մինսկին մեղադրում են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ։
Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Բելառուսը «ո՛չ գումար ունի, ո՛չ ուժ»՝ զսպելու մարդկանց հոսքը։
20:43 08.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՄոսկվաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...