Բայդենը Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է Բելառուսը և Ուկրաինան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Բայդենը Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է Բելառուսը և Ուկրաինան

11:40 11.11.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բելառուսի և Ուկրաինայի հարցը։ Այս մասին նշվում է նոյեմբերի 10-ի հանդիպման արդյունքներով Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։

«Ղեկավարներն անդրադարձել են Բելառուսի հետ Եվրոպական Միության սահմանին ստեղծված հումանիտար իրավիճակին և խոր մտահոգություն են հայտնել միգրանտների անկանոն հոսքերի առնչությամբ։ Նրանք քննարկել են մեր ընդհանուր հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», – նշված է հաղորդագրությունում։

Ջո Բայդենը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև պայմանավորվել են սատարել Հյուսիսային Իռլանդիայում քաղաքական և տնտեսական կայունությանը։ Կողմերը ողջունել են ԱՄՆ-ԵՄ կապերի վերականգնումը, որը հանգեցրել է առևտրային տարաձայնությունների լուծման, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին վերջ դնելու, կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում համագործակցության։

Ի դեպ, նույն օրը ԱՄՆ-ն և Ուկրաինան համատեղ խարտիա են ընդունել երկկողմ ռազմավարական համագործակցության վերաբերյալ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ուկրաինայի արտգրոծնախարար Դմիտրի Կուլեբայի բանակցությունների արդյունքներով։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած փաստաթղթի՝ ԱՄՆ-ն կամրացնի Ուկրաինայի հետ համագործակցությունը կիբերանվտանգության ոլորտում, ինչպես նաև Սև ծովում ռազմական համագործակցության հարցում։ Խարտիայում նշվում է, որ Վաշինգտոնը և Կիևը կաշխատեն եվրոպական և եվրաատլանտյան կառուցներում Ուկրաինայի լիակատար ինտեգրում ապահովելու ուղղությամբ՝ հանուն Ուկրաինայի ժողովրդի տնտեսական բարգավաճման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցեր

21:00 08.05.2025

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

20:43 08.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:30 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:   ...

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

BACK_TO_TOP