11:26 15.11.2021
Բելառուս-Լեհաստան սահմանին տիրող իրավիճակի հարցով շփումներ են կայացել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի միջև։
Բորելը Twitter-ի իր էջում հայտնել է, որ մարդկանց կյանքը հարկավոր է պաշտպանել։
«Խոսել եմ Բելառուսի արտգործնախարար Մակեյի հետ ԵՄ սահմանին մարդասիրական վտանգավոր իրավիճակի շուրջ։ Մարդկանց կյանքը հարկավոր է պաշտպանել և թույլ տալ մարդասիրական կազմակերպությունների մուտքը տարածք։ Առկա իրավիճակն անընդունելի է, և դրան հարկավոր է վերջ դնել։ Մարդիկ չպետք է օգտագործվեն որպես զենք», – գրել է Բորելը։
Spoke to #Belarus Foreign Minister Makei to raise the precarious humanitarian situation at the border with the EU. Peoples lives must be protected and humanitarian agencies allowed access.
The current situation is unacceptable and must stop. People should not be used as weapons.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) November 14, 2021
Իր հերթին ԵՄ բարձր ներկայացուցչի հետ զրույցում Մակեյն ընդգծել է, որ պատժամիջոցներն անարդյունավետ են, նաև հայտնել է ձեռնարկվող քայլերի մասին։
«Մակեյը զրուցակցին հայտնել է այն քայլերի մասին, որ Բելառուսը ձեռնարկում է Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից ներգաղթյալների հոսքը կրճատելու, սահմանին գտնվող փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու և այդ հարցի շուրջ ՄԱԿ-ի համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության մասին», – նշված է Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Այս ընթացքում Լեհաստանի հետ սահմանին գտնվող ներգաղթյալների շրջանում լուրեր են տարածվել, թե Գերմանիայից ավտոբուսներ են եկել՝ իրենց տանելու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Լեհաստանի Ներքին գործերի նախարարության՝ այդ լուրերը սուտ են և նպատակ ունեն ներգաղթյալներին դրդել ճեղքել սահմանային պատնեշը։
Aktualna sytuacja w Kuźnicy. Wszystkie nasze służby są w gotowości.
📣 Przez głośniki nadawane są komunikaty w kilku językach. pic.twitter.com/kMu6Y4M0Nc
— MSWiA 🇵🇱 (@MSWiA_GOV_PL) November 14, 2021
Հիշեցնենք՝ Բելառուս-Լեհաստան սահմանին Մերձավոր Արևելքից եկած հազարավոր միգրանտներ են հավաքվել՝ հույս ունենալով անցնել Եվրոպա։
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...