21:12 21.11.2021
Դանիական Berlingske հրատարակության գիտական լրագրող Լարս Հենրիկ Օգորն ասել է, որ Երկրի վրա կյանքի հիմնական բնական սպառնալիքը գերհրաբուխն է, փոխանցում է РИА Новости գործակալությունը։ Փորձագետը հիշեցրել է 75 հազար տարի առաջ Սումատրա կղզում տեղի ունեցախ հրաբխի ժայթքման մասին։
«Հսկայական տարածքներ ծածկվեցին լավայի, մրի և մոխրի շերտով՝ մինչև 400 մետր խորության վրա: Հրաբխի շառավղով մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր բույսերն ու կենդանիներն ընդմիշտ թաղվեցին այդ շերտի տակ»,- գրում է Օգորը։
Հրաբուխը դուրս է նետել մոխրի և գազերի այնպիսի հսկայական զանգված, որ դրանցից գոյացած ամպերը ծածկել են Ասիայի մեծ մասը արևի լույսից, ինչի հետևանքով Երկրի այս հատվածի վրա գիշեր է ընկել: Բնական աղետը հանգեցրել է հրաբխային ձմռան, մի քանի տարի շարունակ գլոբալ ջերմաստիճանը նվազել է միջինը 10 աստիճանով:
«Կարելի է միայն կռահել, թե այս ամենն ինչպես է ազդել մեր նախնիների վրա»,- գրում է փորձագետը՝ նշելով, որ երբ ժայթքումից մի քանի տարի անց ջերմությունը վերադարձել է, Երկրի վրա մնացել է ընդամենը մի քանի հազար մարդ։
Մարդկությունը դարձել է անհետացող տեսակ, ամփոփել է Օգորը։
Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինդոնեզիայի Սումատրա կղզում Տոբա քնած գերհրաբուխն ուսումնասիրող երկրաբանները նշաններ են հայտնաբերել, որ մագման շարունակում է կուտակվել դրա խորքերում։
Փորձերի և թվային մոդելավորման արդյունքները ցույց են տալիս, որ գերհրաբուխների ժայթքումները տեղի են ունենում երկրակեղևի միջով հեղուկ մագմայի բարձրացման պատճառով։ Երբ այն բարձրանում է ավելի քան տասը կիլոմետր խորությունից, տեղի է ունենում դրա կտրուկ ընդլայնում, ինչը հանգեցնում է պայթյունի և աղետալի ժայթքման:
18:17 08.05.2025
Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետԱյսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել […] ...
18:08 08.05.2025
Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ ԷնրիկեՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: «Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից: Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք […] ...
17:54 08.05.2025
Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջՄոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են […] ...
17:44 08.05.2025
Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համարԽլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...
17:35 08.05.2025
ՊՍԺ-ի պատմական ցուցանիշըՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...