14:00 18.11.2021
Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ հզոր փոթորկի պատճառով փակվել են ճանապարհները և երկաթգծերը, հաղորդում է BBC պարբերականը։ Առաջացած սողանքի պատճառով մեկ մարդ մահացել է, երկուսն անհետ կորած են։
Նահանգ են ուղարկվել Կանադայի զինված ուժերը՝ օգնելու հազարավոր մարդկանց, ովքեր կիրակի օրվանից փոթորկի պատճառով հայտնվել են ծուղակում։
24 ժամում Բրիտանական Կոլումբիայում մեկ ամսվա միջին տեղումներ են գրանցվել, հազարավոր մարդիկ տարհանված են։
Լեռնային համայնքների բնակիչներին ուղղաթիռից սննդամթերք են նետել. սողանքները ոչնչացրել են ճանապարհները, իսկ գլխավոր մայրուղիները հեղեղվել են։
Այս շաբաթվա վերջում ավելի շատ տեղումներ են կանխատեսվում։
Նահանգի իշխանությունները բնական աղետը կապում են կլիմայի փոփոխության հետ։ Կլիմայի փոփոխության ազդեցությունը փոթորիկների հաճախականության վրա դեռևս պարզ չէ, սակայն հայտնի է, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացումը տաքացնում է օդը, և ավելի շատ էներգիա է հասանելի լինում փոթորիկներ, ցիկլոններ և թայֆուններ առաջացնելու համար: Այս ամենի արդյունքում դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն ավելի ինտենսիվ՝ ավելի առատ տեղումներով։
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...