22:40 21.11.2021
Կոֆեին պարունակող ըմպելիքներ՝ սուրճ և թեյ խմելը կարող է նվազեցնել ինսուլտի և դեմենցիայի ռիսկը: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել չինացի գիտնականները, ովքեր վերլուծել են բրիտանական խոշորագույն բիոբանկի տվյալները։ Հեղինակները օպտիմալ են համարում այդ ըմպելիքների օրական չորսից վեց բաժակ օգտագործումը:
Տյանցզինի բժշկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի UK Biobank բիոբանկի 365 682 մարդկանց տվյալները, ովքեր 50-ից 74 տարեկան են եղել 2006-ից 2010 թվականներին, այնուհետև համեմատել են դրանք նույն մարդկանց՝ 2020 թվականի առողջական ցուցանիշների հետ:
Դիտարկման սկզբում բոլոր մասնակիցները հիմնականում առողջ են եղել, սակայն հետո 5079 մասնակիցների մոտ զարգացել է ծերունական տկարամտություն, իսկ 10 053 մարդ առնվազն մեկ ինսուլտ է տարել:
Հեղինակները ինսուլտների և տկարամտության դեպքերը համեմատել են կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործման հետ և եզրակացրել, որ օրական թեկուզ մեկ բաժակ թեյ կամ սուրճ խմելը նվազեցնում է այս հիվանդությունների զարգացման ռիսկը, իսկ առավելագույն պաշտպանիչ ազդեցություն ձեռք է բերվում 2-3 բաժակ սուրճ և 2-3 բաժակ թեյ խմելու դեպքում:
Այս համադրության դեպքում գիտնականները նկատել են ինսուլտի ռիսկի նվազում 32 տոկոսով, իսկ դեմենցիայի ռիսկի նվազում՝ 28 տոկոսով:
Լավ ցուցանիշներ են եղել նաև նրանց մոտ, ովքեր օրական 3-5 բաժակ թեյ են խմել կամ 2-3 բաժակ սուրճ, կամ 4-6 բաժակ թեյ և սուրճ: Բացի այդ, ինսուլտ տարարծների շրջանում հետազոտողները արձանագրել են հետինսուլտային տկարամտության ավելի ցածր ռիսկ նրանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով սուրճ են օգտագործել, հատկապես՝ լատե:
Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ իրենց բացահայտած օրինաչափությունը զուտ վիճակագրական է, ոչ թե պատճառահետևանքային, և նրանք խորհուրդ չեն տալիս օգտագործել կոֆեինը կաթվածների կամ դեմենցիայի կանխարգելման համար:
Բացի այդ, իրական անձանց մասնակցությամբ հատուկ ուսումնասիրություններ չեն իրականացվել, այլ միայն վերլուծվել են բիոբանկում մուտքագրված նրանց ցուցանիշները, և գիտնականները չեն կարող երաշխավորել այդ անձանց տրամադրած տեղեկատվության հավաստիությունը։
Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ ուշադրության է արժանի ցանկացած տվյալ, որը կարող է օգտակար լինել տարիքային լուրջ հիվանդությունների դեմ պայքարում, ինչպիսիք են ինսուլտը և տկարամտությունը:
17:54 08.05.2025
Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջՄոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են […] ...
17:44 08.05.2025
Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համարԽլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...
17:35 08.05.2025
ՊՍԺ-ի պատմական ցուցանիշըՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...
17:25 08.05.2025
Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներԱռողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, […] ...
17:18 08.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՄայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: ...