11:56 22.11.2021
Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի և զարգացման հարցերով նախարարները կհանդիպեն Լիվերպուլում դեկտեմբերի 10-12-ը՝ քննարկելու մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև COVID-19 համավարակից հետո համաշխարհային առողջապահությանը և տնտեսական կայունության ապահովմանը վերաբերող հարցեր։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է G7-ը նախագահող Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք կհյուրընկալենք մեր ընկերներին և գործընկերներին՝ քննարկելու, թե ինչպես պետք է ուժեղացնենք տնտեսական կապերը, տեխնոլոգիական և անվտանգության ոլորտում համագործակցությունը գլոբալ մասշտաբով՝ արդարացնելով բրիտանացիների ակնկալիքները», – ասել է Բրիտանիայի ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասը՝ ընդգծելով, որ Միացյալ Թագավորությունը հանձնառու է ստեղծել «միջազգային ազատության ցանց», որը կներառի երկրներ, որոնք կիսում են բրիտանական արժեքները և ձգտում են պաշտպանել ժողովրդավարությունը:
Հայտարարությունում նաև նշվում է, որ հանդիպմանը հրավիրված են նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) ներկայացուցիչները, ինչն արտացոլում է Միացյալ Թագավորության հանձնառությունը՝ ակտիվորեն զարգացնելու հարաբերությունները Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ Brexit-ից հետո։
G7-ի արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսին, Լոնդոնում։
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարներն իրենց հերթին հունիսի 11-13-ը հանդիպում են անցկացրել Անգլիայի Քորնուոլ կոմսությունում։
18:55 08.05.2025
Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքումԱյսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում […] ...
18:44 08.05.2025
Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափովՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1) : Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում: Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: ...
18:32 08.05.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի […] ...
18:17 08.05.2025
Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետԱյսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել […] ...
18:08 08.05.2025
Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ ԷնրիկեՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: «Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից: Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք […] ...