10:42 22.11.2021
2021 թվականի բերքի Corton Renardes Grand Cru գինու մեկ տակառը բարեգործական Hospices de Beaune աճուրդում վաճառվել է 800 հազար եվրոյով։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Sotheby’s աճուրդի տունը։
«Աճուրդի նոր ռեկորդ Pièce des Présidents-ի (Նախագահի տակառ) համար. այն վաճառվել է 800,000 եվրոյով 15 րոպե տևած դրույքների պայքարից հետո»,- գրված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ աճուրդից ստացված հասույթը կուղղվի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղի դեմ ուղղված բժշկական հետազոտություններին:
#AuctionUpdate New auction record for the Pièce des Présidents (President’s barrel), sold for €800,000 after a 15-minute bidding battle.🍇
Proceeds to benefit the Fédération Nationale Solidarité Femmes and the Institut Curie.#SothebysWine #HospicesdeBeaune pic.twitter.com/RjWJr0Ikzd
— Sotheby's (@Sothebys) November 21, 2021
Корреспондент պարբերականը հաղորդում է, որ այս գինը ռեկորդային է դարձել վաճառքի պատմության մեջ: Անցյալ տարի «նախագահի տակառը» ձեռք է բերվել 780 հազար եվրոյով։
Sotheby’s-ի տվյալներով, գինին թրմվել է հատուկ 228 լիտրանոց Fusion տակառի մեջ, որը նախագծել է վարպետ Ֆրանսուա Ֆրերը ամենաբարձր որակի բուրգունդյան կաղնուց, որն էլ ավելի յուրահատուկ է դարձնում խմիչքը։
Պարբերականը հիշեցնում է, որ Միջազգային տիեզերակայանում մեկ տարի անցկացրած խմբաքանակից 1 շիշ ֆրանսիական Petrus 2000 գինին վաճառքի է հանվել Christie’s աճուրդային տան կողմից: Մեկնարկային գինը կազմել է մոտ շուրջ 1 միլիոն դոլար։
19:08 08.05.2025
Այրվել է բեռնատարի խցիկը19:08 08.05.2025
Այրվել է բեռնատարի խցիկըՄայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
18:55 08.05.2025
Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքումԱյսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում […] ...
18:44 08.05.2025
Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափովՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1) : Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում: Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: ...
18:32 08.05.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի […] ...
18:17 08.05.2025
Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետԱյսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել […] ...
18:08 08.05.2025
Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ ԷնրիկեՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: «Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից: Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք […] ...