13:59 22.11.2021
«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին՝ «Արարատ, ուրախ հարսանիքներ և խաղողի ողկույզներ. Հայաստանն աշնանը» վերնագրով։
«Հայաստանը դրախտ է Երկրի վրա։ Ոչ մի տեղ այսքան գեղեցիկ, համեղ ու սրտաբաց չէ, որքան այստեղ։ Ինքներդ կզգաք»,- գործակալությունը հոդվածը սկսում է Զորո անունով ներկայացած տաքսիստի խոսքերով։
Արդիականությունից մինչև հնություն
Նախ, հոդվածի հեղինակ Վիտալի Կովալչուկը ներկայացնում է, թե ինչպես զբոսաշրջիկը կարող է հասնել Հայաստան՝ «բացի անձնագրից, պահանջվում է պատվաստման QR կոդն կամ ոչ ավելի, քան 72 ժամ առաջ հանձնած ՊՇՌ թեստը»։
Հայաստան այցելությունը հեղինակը սկսում է «Զվարթնոց» օդանավակայանից։
«Օդանավակայանն անվանվել է երկրի խորհրդանիշներից մեկի՝ Զվարթնոցի անունով (թարգմանաբար՝ «արթուն հրեշտակների տուն»)։ Սա 7-րդ դարի հսկայական համալիր է, որը գտնվում է Երևանի մոտ։ Տաճարը, որը կանգուն է 32 սյուների վրա, ավերվել է 10-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժից։ Պահպանվել են միայն հիմքը և մի քանի սյուներ… Զվարթնոցը տեսնելու համար կպահանջվի առնվազն մեկ ժամ։ Այն կարծես նկարազարդում լինի Հին Հունաստանի պատմության դասագրքից, միայն թե ձիթենիների փոխարեն սերկևիլի ծառեր են»:
Հայկական հարսանիքներ
Հաջորդ կանգառը Աշտարակն է, որտեղ հոդվածագիրը, բացի եկեղեցիներ այցելելուց, նաև հայկական հարսանիքի է ներկա գտնվում։
«Այստեղ քիչ զբոսաշրջիկներ են այցելում, իսկ տեսարժան վայրերը շատ են։ Նեղ փողոցներով պատմական կենտրոնում են գտնվում Ծիրանավոր (6-րդ դար) ու Կարմրավոր (7-րդ դար) եկեղեցիները։ Ուշադրություն դարձրեք Կարմրավոր եկեղեցու կղմինդրյա տանիքին. նման եկեղեցիներ Հայաստանում քիչ են։ Եթե քայլելիս լսեք մեքենաների շչակների ձայներ և բարձր երաժշտություն, ապա ձեր բախտը բերել է՝ հայկական հարսանիք կտեսնեք։ Նորապսակները գալիս են փեսայի տուն, պատշգամբից նրանց վրա շաղ են տալիս վարդի թերթիկներ և կոնֆետներ։ Հյուրերին հյուրասիրում են ընկույզով և չորամրգերով, սրտիկաձև աղանդերով և քաղցրավենիքի բուրգերով: Սովորաբար հրավիրվում են նաև զբոսաշրջիկներ։ Դուք կարող եք կենաց ասել: Իսկ հետո՝ տոնական սեղան, որի շուրջ, որպես կանոն, հավաքվում է 300-400 մարդ։ Աղմկոտ է, զվարճալի և շատ համեղ»,- նշում է Կովալչուկը:
Այնուհետև հոդվածում ներկայացվում է Էջմիածին (Վաղարշապատ) քաղաքը, նրա պատմությունը, ինչպես նաև թանգարանը՝ իր մասունքների հավաքածուով, որոնց թվում է հռոմեացի հարյուրապետ Լոնգինոսի նիզակը, որը խոցել է Հիսուսին խաչի վրա: «Եվ նաև քարացած տախտակ, որը, ըստ ավանդույթի, Նոյյան տապանից է, որը հայտնաբերել են Արարատի վրա 4-րդ դարում»։
Հաջորդ այցելությունը «Մաչանենց» մշակութային կենտրոնն է՝ կանաչապատ բակ, վառարան, գինու սափորներ, գյուղացիական կենցաղային իրեր։ Այստեղ վարպետության դասեր են անցկացնում նկարչության, խեցեգործության, հացագործության, գորգագործության ոլորտներում։
«Կա նաև հայկական ավանդական խոհանոց։ Զարդարված է 20-րդ դարի կեսերի բնակելի շենքի ոճով։ Ճաշին սպասելիս կարող եք տեսնել, թե ինչպես են պատրաստում լավաշ։ Ամենայն հավանականությամբ, ձեզ նույնպես տաք հաց կհյուրասիրեն»,- նշվում է հոդվածում։
Վանք՝ անհետացող մարդկանցով
Հոդվածագիրը նաև խոսում է 4-րդ դարում հիմնված Հովհաննավանքի մասին, որը գտնվում է Աշտարակ քաղաքից 6 կմ հեռավորության վրա՝ կիրճի եզրին։ Այստեղ՝ 6-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցում, պահվում է Հովհաննես Մկրտչի մասունքներից մի մասնիկ։
Արարատ լեռան ստորոտին
Հաջորդ կանգառը Խոր Վիրապի վանքն է։ Հեղինակը ներկայացնում է Գրիգոր Լուսավորչի բանտարկությունը, վանքի կառուցման պատմությունը՝ շեշտելով, որ հայերի համար ամենակարևոր տեսարժան վայրը Արարատն է, որը շատ լավ տեսանելի է Խոր Վիրապից։
«Խոր Վիրապից Երևան տանող ճանապարհին խաղողի այգիներ կան։ Բերքն արդեն հավաքել են, բայց դեռ շատ քաղցր հատապտուղներով ողկույզներ են մնացել։ «Մեզ մոտ կարող եք մտնել խաղողի այգիներ, նկարվել ու հյուրասիրվել։ Ոչ ոք քեզ դուրս չի հանի»,- վստահեցնում են տեղացիները։ Եվ դա իսկապես այդպես է։ Ի դեպ, հայկական գինիները շատ բուրավետ և համեղ են։ Կոնյակի հետ միասին դրանք ամենատարածված հուշանվերներն են»,- գրում է Կովալչուկը։
Հայաստանին նվիրված հոդվածը հեղինակը եզրափակում է հետևյալ կերպ.
«Աշունը Հայաստանում ընկալվում է ոչ թե որպես տխուր անցում դեպի ձմեռ, այլ որպես վաստակած հանգիստ ամառվա տապից հետո։ Այնպես որ՝ նոյեմբերը լավ սեզոն է։ Շոգ, միջատներ և օձեր արդեն չկան։ Կան թարմ մրգեր, տեղական աղանդեր գաթա, լեփ-լեցուն գինի, լեռնային օդ և նուրբ դեղին երանգներով բնապատկերներ»։
17:44 08.05.2025
Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համարԽլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...
17:35 08.05.2025
ՊՍԺ-ի պատմական ցուցանիշըՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...
17:25 08.05.2025
Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներԱռողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, […] ...
17:18 08.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՄայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: ...
17:14 08.05.2025
ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներՀայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես ինքնուրույն ռազմավարական նպատակ և ուղղություն նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակումը, որի շրջանակներում Արդարադատության նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ, մշակել և շրջանառել է ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը: ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման, առաջարկների […] ...
17:05 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...