10:29 29.11.2021
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան քննադատել է այն երկրներին, որոնք արգելել են մուտքը ՀԱՀ-ի և աֆրիկյան այլ երկրների քաղաքացիների համար՝ այնտեղ կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամի հայտնաբերման պատճառով։ BBC լրատվամիջոցի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա այդ որոշումն անվանել է խտրական և անարդար, զուրկ գիտական հիմնավորումից։
Ռամաֆոսան քննադատել է հարուստ երկրներին՝ նշելով, որ հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել ամբողջ աշխարհում պատվաստանյութերի արդարացի բաշխմանը, ոչ թե «երես թեքել» նոր մուտացիաներ հայտնաբերած երկրներից։ Ռամաֆոսայի խոսքով՝ ՀԱՀ-ից և նրա հարևան երկրներից մուտքի արգելքը չի կանգնեցնի նոր շտամի տարածումն աշխարհում, սակայն լրացուցիչ վնաս կհասցնի աֆրիկյան մայրցամաքի տնտեսության վերականգնմանը և սպառնալիքի տակ կդնի մարդկանց կյանքը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, չնայած նոր շտամը դասակարգել է որպես «մտահոգության առիթ», սակայն սատարել է Ռամաֆոսային և քննադատել այն երկրներին, որոնք հապճեպ որոշել են նոր սահմանափակումներ մտցնել։ ԱՀԿ-ն կոչ է արել խնդրին մոտենալ՝ հիմնվելով գիտական տվյալների և ռիսկերի գնահատման վրա։
Լրատվամիջոցը հավելում է, որ Օմիկրոն շտամն արդեն իսկ դուրս է եկել ՀԱՀ-ի սահմաններից։ Այն հայտնաբերվել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։
18:08 08.05.2025
Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ Էնրիկե17:54 08.05.2025
Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջՄոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են […] ...
17:44 08.05.2025
Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համարԽլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...
17:35 08.05.2025
ՊՍԺ-ի պատմական ցուցանիշըՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...
17:25 08.05.2025
Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներԱռողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, […] ...
17:18 08.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՄայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: ...