Ղազախստանում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Ղազախստանում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը

15:33 07.01.2022

Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխթար Թլեուբերդիի հետ, որի ընթացքում քննարկվել են Ղազախստանի վերջին իրադարձությունները։ Նրանք մտքեր են փոխանակել նաև Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 11-ին։ Կքննարկվեն Ղազախստանի իրադարձությունները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Առաջիկա հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնն ակնկալում է, որ ԱՄՆ-ից նոր զենքը կօգնի Ուկրաինային ժամանակի ընթացքում բարելավել իր դիրքերը

22:53 26.04.2024

Պենտագոնն ակնկալում է, որ ԱՄՆ-ից նոր զենքը կօգնի Ուկրաինային ժամանակի ընթացքում բարելավել իր դիրքերը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ամերիկյան զենքի նոր փաթեթը կօգնի Ուկրաինային ժամանակի ընթացքում բարելավել իր դիրքերը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինային սպառազինության մատակարարումների համակարգման Արեւմտյան կոնտակտային խմբի հերթական նիստին հաջորդած մամուլի ասուլիսում, որն անցկացվել է վիրտուալ ձևաչափով։ «Նրանց խնդիրն է որոշել, թե ինչպես և երբ օգտագործել դրանք (ԱՄՆ-ի զենքերը), մենք հուսով […] ...

Լիտվայի վարչապետը հավանական է համարել, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության փաթեթը վերջինն է

22:42 26.04.2024

Լիտվայի վարչապետը հավանական է համարել, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության փաթեթը վերջինն է

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն խոստովանել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Ուկրաինայի օգնության փաթեթը վերջինն է, և դա կնշանակի նոր մարտահրավերներ Եվրոպայի համար։ «Շատ լավ է, որ ԱՄՆ Կոնգրեսը որոշեց աջակցել Ուկրաինային, բայց մենք հիմա պետք է մտածենք, թե ինչ կլինի, եթե սա լինի աջակցության վերջին փաթեթը, դա նշանակում է, որ մեզ համար մարտահրավերներն ավելի […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ֆրանսիական Կլիշի քաղաքում

22:20 26.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ֆրանսիական Կլիշի քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Կլիշի քաղաքի` Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Կլիշի քաղաքային խորհուրդը՝ Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի հետ համատեղ։ Միջոցառմանը ներկա էին Կլիշի քաղաքապետ Ռեմի Մուզոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի անդամներ, […] ...

Իսրայելը պատրաստ է համաձայնության գալու «վերջին հնարավորությունը» տալ ՀԱՄԱՍ-ին

21:45 26.04.2024

Իսրայելը պատրաստ է համաձայնության գալու «վերջին հնարավորությունը» տալ ՀԱՄԱՍ-ին

Իսրայելը պատրաստ է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը վերջին հնարավորությունը տալ՝ վերանայելու իր ներկայիս դիրքորոշումը և համաձայնության գալու իսրայելական կողմի հետ՝ կարգավորելու իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին հաղորդում է «Ալ-Կահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ իսրայելական կողմը տեղեկացրել է եգիպտական ​​պատվիրակությանը, որը պաղեստինյան շարժումը «պետք է օգտագործի վերջին հնարավորությունը՝ հրադադարի շուրջ համաձայնությունների հասնելու համար»։ Իսրայելի ներկայացուցիչները, ըստ […] ...

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է աշխարհը պաշտպանել նոր համաճարակից

21:27 26.04.2024

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է աշխարհը պաշտպանել նոր համաճարակից

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է կանխել հերթական համաճարակը. այս մասին հայտնում է Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական միությունը (ESCMID): Ուլտրամանուշակագույն լույսի հակաբակտերիալ և հակավիրուսային ակտիվությունը հայտնի է 1940-ական թվականներից։ Այն լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, սակայն ախտահանումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ սենյակում մարդ չկա. ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար։ […] ...

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական ինքնաթիռի հատակը

21:20 26.04.2024

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական ինքնաթիռի հատակը

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռի հատակը. այս մասին գրում է «Aviatorschina» Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել  Խաբարովսկ-Եկատերինբուրգ չվերթում։ Ինքնաթիռում եղել է 145 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ։ Հրատարակության տվյալներով՝ վայրէջքից քիչ առաջ բորտուղեկցորդուհիներից մեկի բջջային հեռախոսի մարտկոցը սկսել է ուռել։ Այն դրել են հատակին. քիչ անց հետո ծածկը հալվել է։ […] ...

BACK_TO_TOP