ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա

13:48 24.01.2022

ՆԱՏՕ-ն լրացուցիչ նավեր ու կործանիչներ է ուղարկում Արևելյան Եվրոպա՝ ուժեղացնելով պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր ուժերի կուտակումը Ուկրաինայում և նրա շրջակայքում: Դաշինքը նաև պատրասստվածության է բերում իր ուժերը։ Այս մասին նշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում տարածված հաղորդագրության մեջ։

«Անցած օրերին մի շարք դաշնակիցներ հայտարարություններ են արել ընթացիկ կամ առաջիկա տեղակայումների վերաբերյալ։ Դանիան ֆրեգատ կուղարկի Բալթիկ ծով և պատրաստվում է չորս F-16 կործանիչ տեղակայել Լիտվայում՝ հաջակցություն տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկարամյա օդային ոստիկանության առաքելության: Իսպանիան նավեր կուղարկի ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին միանալու համար և դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը։ Ֆրանսիան իր պատրաստակամությունն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ զորքեր ուղարկել Ռումինիա։ Նիդերլանդները ապրիլից երկու F-35 կործանիչ կուղարկի Բուլղարիա՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության գործողություններին աջակցելու համար, ինչպես նաև պատրաստության վիճակի է բերում նավ և ցամաքային ստորաբաժանումներ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի համար: Միացյալ Նահանգները նույնպես հստակեցրել է, որ դիտարկում է դաշինքի արևելյան հատվածում իր ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը»,- նշված է հաղորդագրության տեքստում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է այն, որ դաշնակիցները լրացուցիչ ուժեր են տալիս ՆԱՏՕ-ին։ Նա նշել է, որ դաշինքը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը կարող է գտնվել Գազայի հարավում գտնվող թունելներում․ ԶԼՄ

12:45 11.05.2024

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը կարող է գտնվել Գազայի հարավում գտնվող թունելներում․ ԶԼՄ

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը կարող է գտնվել անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի տակ գտնվող թունելներում, գրում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյաների։ Պարբերականի հետ զրույցում երկու պաշտոնյաները չեն կարողացել լիովին վստահ ասել, թե կոնկրետ որտեղ է գտնվում Սինվարը, սակայն նրանք կիսվել են տեղեկություններով, որոնք իսրայելական հետախուզությունն ունի իր տրամադրության […] ...

Բելգորոդի մարզում բեռնատարի վրա պայթուցիկ է նետվել․ կա մեկ զոհ

12:30 11.05.2024

Բելգորոդի մարզում բեռնատարի վրա պայթուցիկ է նետվել․ կա մեկ զոհ

Բելգորոդի շրջանի գյուղերից մեկում բեռնատարի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է իր Telegram ալիքում։ «Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Նովոստրոևկա-Պերվայա գյուղը հարձակման է ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից։ Բեռնատարի վրա երկու պայթուցիկ է նետվել։ Պայթյունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկն էլ  […] ...

Ադրբեջանի վարչապետը շնորհավորել է Միշուստինին՝ ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

11:53 11.05.2024

Ադրբեջանի վարչապետը շնորհավորել է Միշուստինին՝ ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ նշելով նրա ներդրումը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին հայտնում է հանրապետության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ «Իր շնորհավորական ուղերձում Ա.Ասադովը նշել է Մ.Միշուստինի ներդրումը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բազմակողմ հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ […] ...

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը  այսօր կշարունակեն բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ

11:43 11.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը այսօր կշարունակեն բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը կշարունակեն բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Այսօր բանակցությունները շարունակվում են ադրբեջանական և հայկական կողմերի միջև»,- նշել են ԱԳՆ-ում։ Նախկինում ենթադրվում էր, որ բանակցությունները կավարտվեն ուրբաթ օրը։ ...

Գերմանիայի դեսպանն ասել է, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին մինչև հակամարտության ավարտը

10:05 11.05.2024

Գերմանիայի դեսպանն ասել է, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին մինչև հակամարտության ավարտը

Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին մինչև զինված հակամարտության ավարտը, հայտարարել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը։ «Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին (Ուկրաինայի-խմբ.) անդամակցությունն անիրատեսական է, քանի դեռ պատերազմ է»,- ասել է Յագերը ուկրաինական ТСН հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, դիվանագետը պնդում է, որ դաշինքի ներսում կոնսենսուս կա Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցում, սակայն այժմ մասնակից երկրների ջանքերն […] ...

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ակտիվորեն օգտագործում են բրիտանական զենքերը ռուսական շրջանների դեմ

09:22 11.05.2024

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ակտիվորեն օգտագործում են բրիտանական զենքերը ռուսական շրջանների դեմ

Ուկրաինայի Զինված ուժերն ակտիվորեն օգտագործում են Մեծ Բրիտանիայի մատակարարած զենքերը ռուսական շրջանների դեմ ահաբեկչական հարձակումների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ եվրոպական երկրորդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Բելյաեւը։ «Ըստ բրիտանացիների՝ 2022 թվականից ի վեր Լոնդոնն արդեն հատկացրել է մոտ 7,1 միլիարդ ֆունտ ստերլինգ Ուկրաինայի ռազմական կարիքների համար: Միևնույն ժամանակ,  մատակարարվող բրիտանական զենքն ակտիվորեն […] ...

BACK_TO_TOP