Հայաստանում տեխզննման կտրոնները կտրվեն միայն մեքենան ստուգելուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

Հայաստանում տեխզննման կտրոնները կտրվեն միայն մեքենան ստուգելուց հետո

19:23 04.10.2017

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ կուսակցության անդամ Հակոբ Նազարյանն այսօր մեքենաների տեխզննման բացակայության մասին հարց է տվել կառավարությանը՝ նշելով, որ ժամանակին գործադիրը որոշ քայլեր էր արել՝ տեխզննումն իրապես կազմակերպելու համար, բայց ներկայումս ունենք իրավիճակ, երբ տեխնիկական զննման կտրոն են տալիս՝ առանց տեխզննում իրականացնելու. «Քաղաքացին պարզապես բանկից գնում է տեխզննման կտրոնը եւ դրանով ամեն ինչ ավարտվում է»:

Պատգամավորը հետաքրքրվել է՝ կառավարությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը համաձայնել է, որ տեխզննումը հիմա «ֆիկտիվ» է, ոչ մի տեխզննում էլ չի անցնում մեքենան: Բայց իրենք հիմա քայլեր են մշակել, կառավարություն են ներկայացրել, արդեն շրջանառության մեջ է դրվել, շուտով կառավարությունը կանդրադառնա: Հստակ սահմանվել է, թե ինչ զննություն պետք է արվի մեքենաների վրա, ինչ հսկողություն պետք է արվի. «Մինչեւ մեքենան չկանգնի ստենդի վրա, էլեկտրոնային համակարգը թույլ չի տա ներբեռնել մեքենային վերաբերող որեւէ տվյալ»:

Ուստի ստիպված պետք է մեքենաները տեխզննման ենթարկվեն եւ այն այլեւս ձեւական բնույթ չի կրի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը հայտնել է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 զոհի մասին

16:19 07.05.2025

Հնդկաստանը հայտնել է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 զոհի մասին

Հնդկաստանի սահմանային շրջաններում «Սինդուր» գործողության մեկնարկից հետո պակիստանյան հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է Ջամմուի և Քաշմիրի Պունչ շրջանի ոստիկանության ավագ սպան։ Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության […] ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ձերբակալվեց

16:13 07.05.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ձերբակալվեց

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Մայիսի 6-ին` ժամը 11.10-ին, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի կիսակառույց մի տանը հայտնաբերվեց ու ձերբակալվեց սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով անցած տարվա սեպտեմբերից հետախուզվող 24-ամյա երիտասարդը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: ...

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

16:08 07.05.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

 Մեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:02 07.05.2025

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում […] ...

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

15:57 07.05.2025

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 68-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում մարիխուանա է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է շուրջ 6 գրամ մարիխուանա։ 68-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան

15:52 07.05.2025

Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքը և հանրային քննարկման ձևաչափի շուրջ մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում Գալյանը նշեց, որ  ներկայում տեքստը գտնվում է մշակման փուլում, իսկ աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության ներքին ռեսուրսների հաշվին։ «Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ այն […] ...

BACK_TO_TOP