11:34 05.10.2017
Հայաստանի Ազգային ժողովն այսօր 83 կողմ, 7 դեմ ձայներով վավերացրել է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը, որով կարգավորվում են Հայաստանի տարածքում գործող միացյալ զորախմբի հետ կապված հարաբերությունները։
Զորախմբի առջև դրված խնդիրներից են լինելու երկու երկրների նկատմամբ ռազմական ագրեսիայի նախապատրաստումների ժամանակին հայտնաբերումն ու չեզոքացումը։ Զորախմբի կազմի մեջ մտնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի առանձին ստորաբաժանումներ։
Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականի նոյեմբերին, 5 տարի ժամկետով։ Ռուսաստանը համաձայնագիրը վավերացրել է ամռանը, և երկու երկրների կողմից համապատասխան ծանուցումները միմյանց ուղարկելուց հետո համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու։
15:46 07.05.2025
Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ ՊեսկովՀայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...
15:38 07.05.2025
Սի Ծինփինը մեկնել է ՄոսկվաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...
15:33 07.05.2025
Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի դիմաց փաստացի […] ...
15:28 07.05.2025
Խաղի բոլոր վիճահարույց դրվագներում որոշում կայացվեց «Ինտերի» օգտին․ Ֆլիկ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը: «Հիասթափված եմ, բայց ոչ ֆուտբոլիստներից խաղից: Նրանք արեցին այն ամենն, ինչ կարող էին, բայց կա այն, ինչ կա: Դուրս մնացինք պայքարից, հաջորդ տարի կփորձենք հասնել եզրափակիչ: Կփորձենք երջանկացնել ակումբին ու թիմի երկրպագուներին: Չեմ ուզում շատ խոսել մրցավարության մասին, ես մրցավարին արդեն ասել եմ այն, ինչ […] ...
15:22 07.05.2025
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանըԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության […] ...
15:16 07.05.2025
Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...