14:07 31.03.2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել միջազգային հանրությանը համագործակցել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ։ Այս մասին նա ասել է մարտի 31-ին Աֆղանստանի հարևան երկրների երրորդ նախարարական համաժողովի շրջանակում երկրի արտգործնախարար Ամիր Խան Մութթաքիի հետ հանդիպմանը։
«Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն համագործակցի Աֆղանստանի նոր կառավարության հետ՝ խրախուսելով քայլերը՝ ուղղված ՄԱԿ-ի և նրա բոլոր մասնակիցների կողմից դրա պաշտոնական ճանաչմանը»,- ասել է Լավրովը։
Ռուս նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել Աֆղանստանի կառավարության ներառականությունը, այդ թվում՝ քաղաքական։
«Առանցքային կետը ձեր կառավարության, ձեր պետական կառույցների ներառականության ապահովումն է ոչ միայն էթնոկոնֆեսիոնալ, այլ նաև այլ քաղաքական ուժերի մասնակցության տեսանկյունից»,- ասել է Լավրովը։
21:13 27.05.2025
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլումԴանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...
21:00 27.05.2025
Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համարՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
20:50 27.05.2025
Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերումՇանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
20:43 27.05.2025
Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...
20:38 27.05.2025
Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համարՓոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մանրամասները սոցիալական հարթակ հաղորդման շրջանակում ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը: ...
20:30 27.05.2025
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի օրակարգում Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարի հետ հանդիպում նախատեսված չէՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը չի ներառում Ռուսաստանում գտնվող Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարար Լի Չան Դեի հետ հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԿԺԴՀ պետական անվտանգության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լի Չան Դեի գլխավորությամբ, ժամանել է Ռուսաստան, որտեղ նրանք կմասնակցեն Մոսկվայում անվտանգության հարցերով 13-րդ միջազգային հանդիպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը։ «Այդ հարցը […] ...