15:07 31.03.2022
Վրաստանը չի ընդունում Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունները՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
«Իհարկե, ինչ-որ հանրաքվեի անցկացման մասին խոսելն անընդունելի է այն պայմաններում, երբ օկուպացված է Վրաստանի տարածքը (Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ճանաչումը – ՏԱՍՍ): Այս օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլ նաև ունի. իրավական գնահատական»,- ասել է Զալկալիանին։
Նա պնդում է, որ հանրաքվեն իրավական ուժ չի ունենա, քանի որ Վրաստանի շատ քաղաքացիներ լքել են Հարավային Օսիան և իրենց տները վերադառնալու հնարավորություն չունեն։
Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության մաս դառնալու համար։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Դինա Գասիևան, ընթացակարգերը կավարտվեն ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։
2008 թվականին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Թբիլիսին, ի պատասխան, խզեց դիվանագիտական հարաբերությունները և այդ տարածքներին օկուպացված շրջանների կարգավիճակ տվեց։
Հիշեցնենք նաև, որ Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ Աբխազիայում չի քննարկվում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը։
21:21 27.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստըՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:13 27.05.2025
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլումԴանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...
21:00 27.05.2025
Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համարՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
20:55 27.05.2025
«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...
20:50 27.05.2025
Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերումՇանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
20:43 27.05.2025
Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...