23:10 22.08.2022
Աշխատամոլների հիմնական սխալներից մեկը ուշադրության կենտրոնացումը կառավարելու և աշխատանքից ժամանակին կանգ առնելու անկարողությունն է, ասում է բիզնես-քոուչ, մենթոր և դաստիարակ Ստանիսլավ Կուզավովը,« Evening Moscow-ին տված հարցազրույցում նա նշել է աշխատամոլությունից տուժածների առողջության համար ամենավտանգավոր սխալները։
Փորձագետի խոսքով` աշխատամոլներն իրենց համար չափազանց խիտ աշխատանքային գրաֆիկ են ընտրում՝ օրը առավելագույնս լցնելու համար։ Նման պլանավորումը հյուծում է նրանց էմոցիոնալ և ֆիզիկապես, մինչդեռ պլանավորված առաջադրանքների ցանկից ցանկացած շեղում միայն մեծացնում է սթրեսը: Կուզավովը նշել է, որ մարդիկ, ովքեր աշխատում են և չեն կարողանում կանգ առնել, հաճախ առաջնորդվում են սխալ մանկական մտածելակերպով, որ վատ է կիսատ թողնել այն, ինչ սկսել են: Արդյունքում` հայտնվում են քրոնիկ հոգնածության ծուղակում:
«Չափազանց խիտ գրաֆիկը և առաջադրանքների միջև նվազագույն դադարները մեզ հնարավորություն չեն տալիս մտածել, պատրաստվել: Մենք վազում ենք մեծ արագությամբ, որպեսզի ամեն ինչ անենք՝ հաճախ դրա պատճառով ոչ ամենառացիոնալ որոշումները կայացնելով»,- բացատրել է Կուզավովը:
Սակայն միանգամայն հնարավոր է աշխատել առանց «այրվելու», ասել է փորձագետը։ Նա խորհուրդ է տվել այն մարդկանց, ովքեր ցանկանում են հաղթահարել աշխատամոլությունը, ապաքինվելու միջոց գտնել: Դա կարող է լինել ընտանիքի հետ շփումը, սպորտ, ցնցուղ կամ լոգանք: Նաև, ըստ Կուզավովի, ավելի հեշտ կլինի ուժ հավաքել կանոնավոր բավականաչափ քնելու, սննդակարգը վերահսկելու, տեսադաշտից ավելորդ նորությունները հեռացնելու միջոցով:
15:46 07.05.2025
Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ ՊեսկովՀայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...
15:38 07.05.2025
Սի Ծինփինը մեկնել է ՄոսկվաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...
15:33 07.05.2025
Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի դիմաց փաստացի […] ...
15:28 07.05.2025
Խաղի բոլոր վիճահարույց դրվագներում որոշում կայացվեց «Ինտերի» օգտին․ Ֆլիկ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը: «Հիասթափված եմ, բայց ոչ ֆուտբոլիստներից խաղից: Նրանք արեցին այն ամենն, ինչ կարող էին, բայց կա այն, ինչ կա: Դուրս մնացինք պայքարից, հաջորդ տարի կփորձենք հասնել եզրափակիչ: Կփորձենք երջանկացնել ակումբին ու թիմի երկրպագուներին: Չեմ ուզում շատ խոսել մրցավարության մասին, ես մրցավարին արդեն ասել եմ այն, ինչ […] ...
15:22 07.05.2025
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանըԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության […] ...
15:16 07.05.2025
Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...