ՔԿ-ն՝ ավտոբուսի և BMW-ի մասնակցությամբ վթարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՔԿ-ն՝ ավտոբուսի և BMW-ի մասնակցությամբ վթարի մասին

12:33 07.03.2023

ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։
«Նախնական տվյալներով բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին՝ ժամը 08:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։

Ավտովթարից 14 տուժածներից 3-ի վիճակը ծանր է, 9-ի վիճակը՝ միջին ծանրության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

22:24 08.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնել են կառավարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի […] ...

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

22:16 08.05.2025

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

Որո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

22:09 08.05.2025

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...

SHANTNEWS

22:00 08.05.2025

SHANTNEWS

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

21:47 08.05.2025

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

21:24 08.05.2025

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

Մայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...

BACK_TO_TOP