ՀՀ ազգային հավաքականի անդամ Ուգոչուկվու Իվուն առաջին գոլն է խփել «Ռուբինի» կազմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+29.09 oC

ՀՀ ազգային հավաքականի անդամ Ուգոչուկվու Իվուն առաջին գոլն է խփել «Ռուբինի» կազմում

21:51 05.08.2023

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն գոլի հեղինակ է դարձել Կազանի «Ռուբինի» կազմում: Սակայն այդ գոլը չի օգնել Մոսկվայի «Սպարտակի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի խաղում։

23-ամյա Իվուն խաղը սկսել էր դաշտի տերերի մեկնարկային կազմում, իսկ 39-րդ րոպեին հաշիվը դարձրել է 1-1՝ առաջին գոլը խփելով «Ռուբինի» կազմում։ Ընդմիջումից հետո մոսկովյան ակումբը խփել է ևս երեք գոլ։

72-րդ րոպեին Ուգոչուկվու Իվուն ստացավ դեղին քարտ։ Նա խաղացել է առանց փոխարինման։

«Սպարտակը» վաստակել է 9 միավոր և հավասարվել առաջատար «Կրասնոդարին», որն այս տուրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ հաղթել էր «Նիժնի Նովոգորդին»։ «Ռուբինը» 2 միավորով 10-րդ տեղում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները ծանոթացել են Տավուշի մարզի հուշարձանների վերականգնման ընթացքին

14:00 12.06.2025

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները ծանոթացել են Տավուշի մարզի հուշարձանների վերականգնման ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները` ներկայացնելով որոշ դիտողություններ: Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության […] ...

Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի

13:50 12.06.2025

Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի

Հունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ ...

Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

13:42 12.06.2025

Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

Հունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի

13:30 12.06.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ

13:13 12.06.2025

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ը

13:00 12.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ը

Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված […] ...

BACK_TO_TOP