09:06 06.08.2023
«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Բացման հանդիսավոր արարողությանը լուսաձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է 1999 թվականից անցկացվող Համահայկական խաղերի պատմությունը, անդրադարձ է կատարվել Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգությանը, ինչպես նաև չեմպիոնների դարբնոց Գյումրիին ու գյումրեցի անվանի մարզիկներին:
Այնուհետև տեղի է ունեցել Խաղերի բացման մարզական շքերթը՝ մասնակից 41 երկրների 181 քաղաքների պատվիրակների մասնակցությամբ: Հատկանշական է՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերն առաջին անգամ հյուրընկալել են նաև Չիլիի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Հորդանանի և Էստոնիայի մեր հայրենակիցներին:
Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառել է Եվրոպայի վեցակի, աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Մինչ այդ էլ Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ են բերել օլիմպիական չեմպիոններ Իսրայել Միլիտոսյանը, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը և աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել ու շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ընդգծելով, որ այս տոնը ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, քանի որ ի ցույց է դնում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ հաղթահարելու, ապրելու, զարգանալու և առաջ գնալու կամքը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների:
«Այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, քանի որ մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պետք է մնա անսասան: Ողջունում եմ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստան և Գյումրի ժամանած մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են մեր հայրենիքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է՝ Խաղերի կառավարական կազմկոմիտեն այս ընթացքում որևէ ջանք չի խնայել, որպեսզի Համահայկական խաղերը լինեն լավագույնը պատմության ընթացքում. «Կարծում եմ՝ առաջին իսկ օրվանից մեր կողմից դրված բարձր նշաձողը կարողացել ենք պահել, պահելու ենք և օգոստոսի 19-ին ազդարարելու ենք, որ մեր հայրենակիցները հաճույք ստացան Համահայկական խաղերից, սիրեցին Հայաստանը և հանձն առան վերադառնալ հայրենիք»:
Ի դեպ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի որոշմամբ՝ Խաղերը լավագույնս կազմակերպելու, համակարգելու և օժանդակելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Խաղերի կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի բարձրագույն՝ պատվո նշան շքանշանով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարզական խաղերի մեկնարկի առթիվ. «Համահայկական մարզական խաղերի մեկնարկը կայացած է, այն հիանալի է, իսկ մասնակիցների թիվն էլ հետզհետե ավելանում է: Շնորհավորում եմ բոլորիս համայն հայության այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Սա, հիրավի, հրաշալի մարզական տոն է»:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էլ նշել է՝ Համահայկական խաղերն այս 25 տարիների ընթացքում դարձել են միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ՝ այսօրվա և գալիք սերունդների համար։
Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
12:47 12.06.2025
Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներ12:30 12.06.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն14:00 12.06.2025
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները ծանոթացել են Տավուշի մարզի հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները` ներկայացնելով որոշ դիտողություններ: Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության […] ...
13:50 12.06.2025
Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողիՀունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ ...
13:42 12.06.2025
Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետՀունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը […] ...
13:30 12.06.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:13 12.06.2025
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։ ...
13:00 12.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ըԲացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված […] ...