17:24 16.03.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք ստեղծելու պատրվակով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Այսպես, Սարգիս Գրիգորյանն ու օպերլիազոր Արմեն Իսրայելյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով դիմել են Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Դավթյանին` վերջինիս խնդրելով թմրամիջոցի որոշակի զանգված ձեռք բերել, ապա` ոստիկանությունում հայտնել, թե թմրամիջոցը իրացրել է Վանաձոր քաղաքի բնակիչ, թմրամոլ, հետագայում մահացած Ա. Ղ.-ն:
Ըստ այդմ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Դ. Դավթյանն անձամբ` քաղելու եղանակով ձեռք է բերել «կանեփ» տեսակի բույսի զանգված, որից հետո ոստիկանները, իբր, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Այնտեղ` Ս. Գրիգորյանի աշխատասենյակում, նույն բաժնի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը Դ. Դավթյանի ձեռք բերած թմրամիջոցից առանձնացրել է 0,27 գրամը և տվել վերջինիս: Այնուհետև Դ. Դավթյանն ընթերակաների մասնակցությամբ ձևականորեն ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում էլ «հայտնաբերվել» է թմրամիջոցը: Դ. Դավթյանը վերը նշված ոստիկանների պահանջով հայտարարել է, որ թմրամիջոցը, իբր, 2017 թվականի հունիսին իրեն իրացրել է արդեն հանգուցյալ Ա. Ղ.-ն:
Հետագայում ոստիկանության նույն բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել Ա. Ղ.-ի կողմից թմրամիջոց իրացնելու ծանր հանցագործության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին` վերջինիս մահվան հիմքով, իսկ Դ. Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նկատի ունենալով, որ նրա մոտ հայտնաբերված թմրամիջոցի քաշը չէր հասել քրեորեն պատժելի չափի: Այսինքն` ոստիկանները նշված գործողություններով արձանագրել են, որ իրենք «բացահայտել» են ծանր հանցագործության դեպք, սակայն այն կատարած անձին քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկել վերջինիս մահվան հիմքով:
Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ Դ. Դավթյանն ընդհանրապես ծանոթ չի եղել հանգուցյալ Ա. Ղ.-ին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանին և նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:44 02.05.2024
Ղրղզստանում առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի16:16 02.05.2024
Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին14:44 02.05.2024
Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները14:35 02.05.2024
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն13:54 02.05.2024
Իսպանիայում ձերբակալել են շքեղ առանձնատներ թալանած հանցավոր խմբի13:26 02.05.2024
Ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 103 երեխա13:18 02.05.2024
Մայիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի13:07 02.05.2024
Ապրիլին Շիրակի մարզում ծնվել է 180 երեխա12:47 02.05.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:05 02.05.2024
Անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 25 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է11:14 02.05.2024
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից10:54 02.05.2024
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է10:44 02.05.2024
Հետախուզվում էր թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով10:32 02.05.2024
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին10:21 02.05.2024
60-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով10:03 02.05.2024
Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է09:46 02.05.2024
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով09:40 02.05.2024
Բժիշկը խոսել է վիտամին D-ի պակասի վտանգների մասին09:30 02.05.2024
«Պարման» վերադարձավ Ա Սերիա09:20 02.05.2024
Ոսկու գինն աճել է09:05 02.05.2024
Ֆիլիպինները կանչել է Չինաստանի դեսպանին08:46 02.05.2024
Ամուր գետի ջրի մակարդակը գերազանցել է նորման08:20 02.05.2024
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը հիվանդացել է08:05 02.05.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ23:50 01.05.2024
Ինչ է սպասվում Կիրանցում․ վարչապետը մանրամասներ է ներկայացրել23:36 01.05.2024
Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան16:54 02.05.2024
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Արդեն տեղեկացվել է, որ 2024թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, […] ...
16:52 02.05.2024
Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆԳլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու նպատակով շարունակվում է Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» համալսարանական հիվանդանոցում և մարզային` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության […] ...
16:37 02.05.2024
Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը2022-2023 թվականներին կազմակերպվել եւ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական: 2023 թվականին ԿԸՀ-ն օրենսդրությանը համապատասխան ստուգել է 1 քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի կողմից հավաքված ստորագրությունների վավերականությունը: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ Ազգային ժողովի մայիսի 2-ի հերթական […] ...
16:29 02.05.2024
Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է ԾիծեռնակաբերդՖրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի […] ...
16:22 02.05.2024
ՔՏՀԱ տեսչական մարմնում ամփոփվել են 2024թ․ 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները2024թ․ մայիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա են եղել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Աշխատանքային խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես՝ աշխատանքային հանդիպմանը ՏՄ կառուցվածքային […] ...
16:16 02.05.2024
Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էինՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ ստացել էին տեղեկություն: Ըստ այդմ՝ Գյումրիի բնակիչ 37-ամյա մի երիտասարդ Խրիմյան Հայրիկի փողոցի մի տնից գողացել է տարատեսակ ոգելից խմիչքներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում գյումրեցի երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին: Նա խոստովանել է, որ հիշյալ տնից գողացել է չորս շիշ օղի […] ...