12:32 21.08.2023
Օգոստոսի 21-ի դրությամբ՝ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 392-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված են, 243-ը դուրս են գրվել: Հիվանդներից 275-ը երեխաներ են, 117-ը՝ մեծահասակ:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
11:04 13.05.2025
Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. Դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 39 միլիոն 415 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Վ.Մ.-ից հօգուտ […] ...
10:58 13.05.2025
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 03.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 06.06.2025 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և […] ...
10:52 13.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․89 դրամ։ ...
10:47 13.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը: Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք […] ...
10:41 13.05.2025
Մասկը ներկայացրել է Tesla-ի պարող Optimus ռոբոտըԻլոն Մասկը X-ում հրապարակել է պարող ռոբոտի տեսանյութ։ «Այն, ինչ սկսվեց որպես կոստյումով դերասան, այժմ իրականություն է», -գրել է Մասկը։ 2022 թվականի հոկտեմբերին Tesla-ի ղեկավարը ներկայացրեց Optimus մարդանման ռոբոտի նախատիպը։ Այնուհետև ռոբոտը բարձրացավ բեմ և ձեռքով արեց հանդիսատեսին։ Մասկը նաև ցուցադրեց տեսանյութ, որտեղ Օպտիմուսը ջրում է ծաղիկներ։ ...
10:35 13.05.2025
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով […] ...