Բժիշկը ցրել է տղամարդկանց անպտղության մասին տարածված միֆը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Բժիշկը ցրել է տղամարդկանց անպտղության մասին տարածված միֆը

23:01 14.11.2023

Վիրաբույժ և նյարդաբան Ռոբերտ Գալոուեյը ցրել է այն առասպելը, որ տղամարդու անպտղությունը առաջանում է բջջային հեռախոսը տաբատի գրպանում կրելու պատճառով։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Գալոուեյն ասում է, որ տարածված սխալ պատկերացումն առաջացել է մեծ ուսումնասիրության հրապարակումից հետո, որտեղ գիտնականները կապ են նկատել հեռախոսի օգտագործման և սերմի վատ որակի միջև:

«Տվյալները սարսափելի էին. Շվեյցարիայից մի խումբ պարզել է, որ նրանք, ովքեր օգտագործում էին իրենց հեռախոսը օրական ավելի քան 20 անգամ, 21 տոկոսով ավելի քիչ սպերմատոզոիդներ ունեն, քան նրանք, ովքեր օգտագործում էին այն օրական 10 անգամից պակաս», – նշել է բժիշկը:

Թեեւ մասնագետը չի վիճարկել տվյալների հավաստիությունը, սակայն ասել է, որ դրանք թույլ չեն տալիս պատճառահետեւանքային կապ հաստատել։

«Սխալներ եղել են նախկինում: Օրինակ՝ սուրճը երկար տարիներ վատ համբավ ուներ, քանի որ խմողների մոտ քաղցկեղ էր ախտորոշվում: Ժամանակ պահանջվեց՝ հասկանալու համար, որ սուրճի սիրահարներից շատերը մոլի ծխողներ են, և ոչ թե սուրճը, այլ ծխախոտն է հրահրել չարորակ ուռուցքների աճը նրանց մոտ»,-ասել է մասնագետը:

Տղամարդկանց անպտղության դեպքում նման տրամաբանական սխալ է տեղի ունեցել, կարծում է Գալոուեյը: Իրական պատճառը, նրա կարծիքով, կարող է լինել այն, որ ժամանակակից տղամարդիկ ավելի հաճախ են գիրանում, նստակյաց կենսակերպ են վարում և չարաշահում վերամշակված սնունդն ու ալկոհոլային խմիչքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP