Բժիշկն արդյունավետ նիհարելու տարբերակներ է առաջարկել 40-ն անց մարդկանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Բժիշկն արդյունավետ նիհարելու տարբերակներ է առաջարկել 40-ն անց մարդկանց

23:59 24.11.2023

Տարիքի հետ մարդը մարդու մոտ կարող է զարգանալ սարկոպենիա (մկանային համակարգի տարիքային կորուստ) և լյարդի դիսֆունկցիա, որը բացասաբար է անդրադառնում նյութափոխանակության արագության և նիհարելու ունակության վրա, ասել է թերապևտ, ինտեգրատիվ և հակատարիքային բժշկության փորձագետ Սվետլանա Կանևսկայան։ Lenta.ru-ի հետ զրույցում նա նշել է 40-ն անց մարդկանց համար քաշի դեմ ավելի արդյունավետ պայքարելու ուղիներ:

Բժիշկը նշել է, որ տարիքի հետ և՛ տղամարդիկ, և՛ կանայք աստիճանաբար ճարպ են կուտակում և կորցնում մկանային զանգվածը։ Բացի այդ, նվազում է այն կալորիաների քանակը, որոնք օրգանիզմն այրում է հանգստի ժամանակ։ Սակայն, վստահեցրել է Կանևսկայան, նյութափոխանակությունը կարելի է արագացնել մի քանի ճանապարհով։
Նախ, բժիշկը խորհուրդ է տվել սկսել օրական առնվազն 10 հազար քայլ քայլել։ 30-40 րոպե կանոնավոր մարզվելը նույնպես օգուտ կբերի ձեր նյութափոխանակությանը, իսկ վարժությունների ժամանակ խորհուրդ է տրվում առատ քրտնել։

«Սկսեք հետևել ձեր սննդակարգին: Հեռացրեք շաքարը, բոլոր տրանս ճարպերը և արագ սնունդը ձեր սննդակարգից: Համոզվեք, որ ձեր սննդակարգում բավարար քանակությամբ սպիտակուցներ և ճիշտ ճարպեր ունեք: Ձեր քաշի համար բավականաչափ հեղուկ խմեք»,-ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

20:43 08.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:30 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:   ...

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP