22:03 27.11.2023
Հանգստի ժամանակ լամպերից և միացված հեռուստացույցից հրաժարվելն առողջ քնի կանոններից է, ասել է ուրոլոգ-անդրոլոգ Մարկ Գաձյանը։ Նա իր Telegram ալիքում նշել է բոլոր կետերը, որոնց իրականացումը կբարելավի քնի որակը։
Բժիշկը բացատրել է, որ սոճու գեղձը տարբեր կերպ է աշխատում ցերեկը և գիշերը։ Լույսի ներքո այն ապահովում է ուրախության հորմոն՝ սերոտոնին, իսկ գիշերը՝ քնի հորմոն՝ մելատոնին։ Գաձյանի խոսքերով՝ առողջության համար պետք է գնալ քնելու մայրամուտին և վեր կենալ արևի առաջին ճառագայթների ժամանակ։
«Մելատոնինը ամենաակտիվ կերպով արտադրվում է գիշերը ժամը 00-ից մինչև 4-ը: Այս ժամերին պետք է ոչ թե պարզապես հանգստանալ, այլ քնել, որպեսզի օրգանիզմն արտադրի բավականաչափ մելատոնին վերականգնման համար»,- նշել անդրոլոգը։
Նա նաեւ հավելել է, որ գիշերային ապրելակերպ ունեցող մարդիկ պետք է հիշեն՝ ցերեկային քունը չի փոխհատուցում գիշերային քնի պակասը։
Գաձյանի խոսքով, մեծ քաղաքների բնակիչները չափից ավելի լուսավորության պատճառով զրկված են պատշաճ քնից։ Այս խնդիրը լուծելու համար, վստահեցրել է բժիշկը, պետք է պահպանել պարզ կանոններ։ Նախ մասնագետը կոչ է արել գիշերները փակել պատուհանները հաստ վարագույրներով։ Նա նաև խստորեն խորհուրդ է տվել քնելուց առաջ անջատել հեռուստացույցը և չօգտագործել գիշերային լույսեր։
Գիշերը արթնացողները պետք է ազատվեն լույսը վառելու սովորությունից, ասում է բժիշկը։
«Զուգարանը լուսավորելու համար բավական է գիշերային լամպը, որը միացված է վարդակին»,- նշել է նա։
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...