Գնել Սանոսյանը ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+20.09 oC

Գնել Սանոսյանը ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները

16:41 28.12.2023

2024թ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները։

Նախարարը շեշտել է` հաշվի առնելով համայնքների խոշորացման հանգամանքը, կարիք է առաջացել դոտացիաների՝ ֆինանսական համահարթեցումների մասին կարգավորումները վերանայել և նոր կարգավորումներ մշակել։
Ըստ կատարված փոփոխությունների․

  • սահմանամերձ բնակավայրերի համար առանձին տող է սահմանվել․ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրի 5-ական միլիոն դրամ կհատկացվի, ապա նոր մնացած ամբողջ գումարը կբաշխվի ըստ համամասնության։
  • Ազգային փոքրամասնություններով բնակեցված և մինչև 3500 բնակիչ ունեցող բնակավայրերի համար նույնպես առանձին կարգավորում է նախատեսվել, քանի որ այս համայնքների բյուջեները փոքր են։ Ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։ Այդպիսի 8 համայնք ունենք։
  • Փոփոխվել է բարձրադիր համայնքների գործակիցը։ Այդ համայնքների աջակցության չափաբաժինն ավելի շատ կլինի։
  • Փոփոխվել է նաև տրանսպորտային մատչելիության կամ Երևան քաղաքից հեռավորության գործակիցը։ Գործակիցները փոփոխվել են՝ հօգուտ հեռավոր համայնքների։ Որքան համայնքները հեռու են Երևանից, այնքան աջակցության չափն ավելի մեծ կլինի։
  • Փոփոխվել է համայնքների՝ մարզկենտրոնից հեռավորության գործակիցը։
  • Փոքրացվել է համայնքներում բնակավայրերի քանակի գործակիցը։ Այն համայնքները, որոնք ավելի քիչ բնակավայրեր ունեն (Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին), չեն տուժի և նրանց դոտացիոն գումարները չեն նվազի, քանի որ քաղաքները մեծ են ու ավելի շատ խնդիրներ կան լուծելու։

«Երբ բարձրադիրության և հեռավորության գործակիցները կիրառել ենք, բազմաթիվ համայնքներ, որոնք Երևանից հեռու են գտնվում, օգտվել են։ Եվ չնայած որ գրեթե բոլոր համայնքներն են ֆինանսական դրական փոփոխություններ ունեցել, այնուամենայնիվ հեռավոր համայնքների փոփոխությունն ավելի մեծ կլինի»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ օրինակ Ճանբարակը մի քանի առումով է օգտվել նոր կարգավորումներից։ Համայնքը երկու սահմանամերձ բնակավայր ունի և առանձին 10 մլն դրամ կստանա միայն դրա համար։ Ապա կկիրառվի Երևանից հեռավորության, ինչպես նաև մարզկենտրոնից ունեցած հեռավորության գործակիցները և արդյունքում Ճամբարակի դոտացիոն գումարները կավելանան։ Նպատակը եղել է իրապես ֆինանսական համահարթեցում կատարելը, որպեսզի մեր բոլոր համայնքները ունենան բավարար միջոցներ համայնքային ծախսերը հոգալու համար, որպեսզի մեր համայնքները իրապես համաչափ զարգացում ունենան»,-ասել է նախարարը։

2018 թվականին դոտացիաների համար հատկացումները եղել են 48․2 մլրդ, 2023 թվականին՝ 69,7 մլրդ, իսկ 2024-ին արդեն այդ նպատակով կհատկացվի 85,3 մլրդ ՀՀ դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

23:59 14.08.2025

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

23:55 14.08.2025

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Արգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

23:49 14.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

23:46 14.08.2025

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00,  0800 00 900 հեռախոսահամարին:  Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

23:40 14.08.2025

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

23:34 14.08.2025

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...

BACK_TO_TOP