Կակաոյի հատիկների գները պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են 10 հազար դոլարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

Կակաոյի հատիկների գները պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են 10 հազար դոլարը

17:30 27.03.2024

Կակաոյի հատիկների համաշխարհային գները պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են մեկ տոննայի դիմաց 10 հազար դոլարը՝ նախորդից ընդամենը մի քանի օր անց սահմանելով նոր ռեկորդ։ Այս մասին են վկայում ICE Futures բորսայի տվյալները։
Երեքշաբթի աճուրդում կակաոյի հատիկների մայիսյան ֆյուչերսները բարձրացել են մինչև 10,070 դոլար` մեկ տոննայի դիմաց: Տարեսկզբից գնանշումներն արդեն աճել են 2,4 անգամ, վերջին հինգ նիստերի ընթացքում՝ ավելի քան 20%-ով։
Կոտ դ’Իվուարում գները բարձրանում են անոմալ շոգ եղանակի պատճառով: Երկիրը կակաոյի ամենամեծ մատակարարն է աշխարհում։ Մինչդեռ, ապրանքի նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ։
Կակաոյի հատիկների համար նախորդ ռեկորդը սահմանվել էր ուրբաթ օրը՝ մարտի 22-ին։ Հումքի արժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 8900 դոլարը՝ մեկ տոննայի դիմաց։ Ավելին, ընդամենը մեկուկես ամիս առաջ կակաոյի փոխարժեքը մեկ տոննայի դիմաց 5000 դոլարից ցածր էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

10:33 27.04.2024

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ն ապացույցներ է գտել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու Չինաստանի փորձերի մասին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկին կատարած այցից հետո CNN-ին տված հարցազրույցում։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսել ենք ընտրություններին ազդելու և գուցե նույնիսկ միջամտելու փորձերի ապացույցներ: Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս տեսակի գործողությունները հնարավորինս արագ կդադարեցվեն», – ասել է […] ...

Կիպրոսը հայտարարել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերականգնման մասին

10:04 27.04.2024

Կիպրոսը հայտարարել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերականգնման մասին

Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը Կիպրոսով ծովային միջանցքով վերսկսվել է, որն ընդհատվել էր հումանիտար աշխատողների մահվան պատճառով։ Այս մասին լրագրողներին հաստատել է տեղի կառավարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ուրբաթ երեկոյան «Ջենիֆեր» նավը՝ սննդամթերքով, լքել է Լառնակա նավահանգստը՝ Գազայի ուղղությամբ։ Թե քանի տոննա բեռ կա նավի վրա, նշված չէ։ Հայտնի է, որ մարդասիրական օգնություն է ցուցաբերվել Արաբական […] ...

Բայդենը խոստովանել է, որ մտածել է կյանքին վերջ տալու մասին առաջին կնոջ և երեխայի մահից հետո

09:41 27.04.2024

Բայդենը խոստովանել է, որ մտածել է կյանքին վերջ տալու մասին առաջին կնոջ և երեխայի մահից հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ ավտովթարի հետևանքով իր առաջին կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին։ «Պետք չէ խելագար լինել ինքնասպանություն գործելու համար։ Ինչ-որ պահի ես մտածեցել եմ այդ մասին։ Ինձ կանգնեցրել է երեխաների մասին միտքը», – ասել է նա ուրբաթ օրը հրապարակված ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում: Բայդենի առաջին […] ...

Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում դեմենցիայով

09:00 27.04.2024

Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում դեմենցիայով

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer’s & Dementia (A&D) գիտական ​​ամսագրում: Դեմենսիան ընդհանուր տերմին է մտավոր ունակությունների անկման համար: Հիվանդությունը կապված է հիշողության, բանականության և մտավոր այլ գործառույթների վատթարացման հետ։ Վերլուծության համար հեղինակներն օգտագործել են 1960 թվականին […] ...

Ամերիկյան երեք նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում

08:53 27.04.2024

Ամերիկյան երեք նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում, առնվազն երեք մարդ տուժել է, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունենում Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում տեղումների ավելացման ֆոնին։ «Ուրբաթ օրը ավերիչ տորնադոները շարժվում են արևելյան Նեբրասկայի և Այովա նահանգի մասերով. առնվազն երեք մարդ վիրավորվել է», – ասվում […] ...

Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել

08:44 27.04.2024

Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել

ԱՄՆ-ում շունը կանաչ մորթիով ձագ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Ֆլորիդայում ծնվել է Գոլդեն ռետրիվեր քոթոթ: Տերերը խոստովանել են, որ Գոլդեն ռետրիվերների հետ աշխատելու 17 տարիների ընթացքում երբեք չեն հանդիպել քոթոթների վառ կանաչ գույնի: Ինչպես ասել է սելեկցիոները, այս երևույթն առաջանում է պլասենցայում պարունակվող բիլիվերդինի՝ կանաչ լեղու պիգմենտի պատճառով։ Այն կանաչեցնում […] ...

BACK_TO_TOP