Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկի առթիվ

15:39 28.03.2024

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել է «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ ուղերձ է հղել, որն ընթերցել է նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը:

Ուղերձում ասվում է.

«Ողջունում եմ այսօր մեկնարկող «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» խորագրով միջազգային գիտաժողովի անցկացումը Երևանում: Նմանօրինակ միջոցառումները ներկայումս առավել քան արդիական են, քանի որ Հայկական լեռնաշխարհը և Հարավային Կովկասը պատմականորեն եղել են համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ և միջավայր ու հիմա էլ շարունակում են այդպիսին մնալ:

Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում: Այս տեսանկյունից նման համաժողովները լավագույն հնարավորություններից են՝ նոր ելքեր ու հայեցակարգեր գտնելու համար, քանի որ ես համոզված եմ՝ գիտությունը կարող է լինել ցանկացած խնդրի, խոչընդոտի և հակամարտության հաղթահարման, ինչպես նաև զարգացման նոր հեռանկարների բացահայտման, քաղաքակրթական համերաշխության ապահովման երաշխավորված բանալին:

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,

Աննալների պատմագիտական դպրոցի հիմնադիր հայրերից XX դարի ֆրանսիացի խոշորագույն պատմագետ Մարկ Բլոկն իր «Պատմության պաշտպանական, կամ պատմաբանի արհեստը» կոթողային աշխատության մեջ գրում էր՝ . «Ինքնին այն միտքը, որ կարող է լինել գիտություն անցյալի մասին, անհեթեթ է։ Պատմության էությունը մարդն է, ավելի ճիշտ մարդիկ, ավելի ստույգ մարդիկ ժամանակի մեջ» և ապա նշում՝ «ներկան չհասկանալը անցյալի չիմացության անխուսափելի հետևանք է։ Բայց թերևս նույնքան էլ ապարդյուն է անցյալը հասկանալու ամեն ջանք, եթե ներկայի մասին ոչինչ չգիտես»: Այս տրամաբանությանը համաձայն, ես վստահ եմ, որ գիտաժողովը լիարժեքորեն ծառայելու է մեր և տարածաշրջանի երկրների պատմության, մշակութային ու քաղաքակրթական ժառանգության խրթին էջերի գիտական հետազոտության ու ուսումնասիրության միջոցով մեր ներկայի, առօրյայի, աշխարհաքաղաքական իրողություններն առավել սթափ ընկալելու և գնահատելու կարևոր գործին:

Լիահույս եմ նաև, որ գիտաժողովի ընթացքում կլինեն ծրագրային և բովանդակային զեկուցումներ, որոնք առնվազն հնարավորություն կտան առավել բազմակողմանի դիտարկել մեր պատմության և մշակույթի աղերսներն ու առնչակցություններն ինչպես մեր հարևանների, այնպես էլ համաշխարհային քաղաքակրթական արժեքների հետ:

Հարգելի ներկաներ,

Ավարտելով խոսքս, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գիտաժողովի բոլոր կազմակերպիչներին ու բանախոսներին, նման կարևոր նախաձեռնությամբ հանդես գալու և միջոցառման օրակարգում խիստ արդիական թեմաների ընտրության համար: Մաղթում եմ արդյունավետ ստեղծագործական քննարկումներ և հաջողություններ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերապատրաստվում են փրկարարական ծառայողները

10:43 27.04.2024

Վերապատրաստվում են փրկարարական ծառայողները

Ավստրիական Կարմիր Խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ից 26-ը ՆԳՆ փրկարար ծառայության սպաների համար կազմակերպվել և անց են կացվել դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ։ Վերապատրաստման դասընթացներն անցկացվել են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի Լուսակերտի ուսումնական բազայում երկու փուլով՝ յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ, որին մասնակցել են Արմավիրի, Արարատի, […] ...

Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

10:11 27.04.2024

Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ […] ...

Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը

10:09 27.04.2024

Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը

Առավոտյան ժամը 10-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։ ժամը 11 -ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամը 5-ը։ ...

Գլխավոր դատախազի հրավերով եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան

09:47 27.04.2024

Գլխավոր դատախազի հրավերով եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հայաստան ժամանած եվրոպացի դատախազներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը: Շրջայցին հաջորդել է ՀՀ վաստակավոր […] ...

Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյուներն են, որոնց վրա պիտի կառուցենք մեր լուսավոր ապագան․ Շիրակի մարզպետի ուղերձը

09:33 27.04.2024

Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյուներն են, որոնց վրա պիտի կառուցենք մեր լուսավոր ապագան․ Շիրակի մարզպետի ուղերձը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ շիրակցիներ Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ: Քաղաքացու օր ունենալն ինքնին նշանակում է, որ մեր պետության, մեր կառավարության գործունեության առանցքային նպատակներից մեկը ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատումն է երկրում, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու քաղաքացուն որպես բացառիկ արժեք դիտարկելը։ Քաղաքական, հանրային և տնտեսական […] ...

Կուրիլյան կղզիների մոտ 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:17 27.04.2024

Կուրիլյան կղզիների մոտ 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները շաբաթ օրը՝ ժամը 13:59-ին, Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների (Սախալինի շրջան) մոտ, 4,0 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել: Ցնցումները զգացել են տեղի բնակիչները։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալոկուրիլսկոյե գյուղից 34 կմ հարավ 47 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Կունաշիր և Շիկոտան կղզիներում։ Ըստ սեյսմոլոգների՝ ցնցումների ուժգնությունը կազմել է մինչև երկու բալ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP