Եգիպտոսը պաշտպանել է BRICS հացահատիկի բորսայի ստեղծման գաղափարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+21.09 oC

Եգիպտոսը պաշտպանել է BRICS հացահատիկի բորսայի ստեղծման գաղափարը

08:35 17.04.2024

Եգիպտոսը աջակցել է BRICS հացահատիկի բորսայի ստեղծման նախաձեռնությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է երկրի ֆինանսների նախարար Մուհամմեդ Մաաիտը։
BRICS հացահատիկի բորսա ստեղծելու նախաձեռնությունը դեկտեմբերի վերջին առաջ է քաշել «Հացահատիկ արտահանողների միությունը», իսկ մարտին ագրոարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ միության ղեկավար Էդուարդ Զերնինը զեկուցել է այդ մասին:
Երկրի ղեկավարը պաշտպանել է նախաձեռնությունը՝ նշելով, որ ֆոնդային ինդեքսները ձևավորվում են կա՛մ նահանգներում, կա՛մ Եվրոպայում։
«Այդ գաղափարը քննարկվում է կենտրոնական բանկի կողմից, մենք աջակցում ենք դրան»,-ասել է Մաաիտը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի գարնանային համաժողովի շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 29-ի տվյալներով՝ նավթի գները նվազել են

09:21 30.04.2024

Ապրիլի 29-ի տվյալներով՝ նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 82.55 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 88.40 դոլար: Նավթի չափման միավորը բարելն […] ...

Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

09:12 30.04.2024

Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

«Խնձորի չափ կարկուտ Չինաստանում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ հրապարակել: ...

Ղազախստանում զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է ՆԳՆ նախկին ղեկավարը

09:04 30.04.2024

Ղազախստանում զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է ՆԳՆ նախկին ղեկավարը

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Էրլան Տուրգումբաևին՝ 2022 թվականի հունվարին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ կապված։ Այս մասին հայտնում է Ղազախստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը շարունակում է 2022 թվականի հունվարյան իրադարձությունների հետ կապված քրեական գործերի քննությունը: Սույն թվականի ապրիլի 29-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ետ է մղել հութիների հարձակումը Կարմիր ծովում

08:39 30.04.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ետ է մղել հութիների հարձակումը Կարմիր ծովում

ԱՄՆ-ի ուժերը խոցել են հութիների անօդաչու թռչող սարքը, որը Կարմիր ծովում շարժվում էր դեպի ԱՄՆ USS Philippine Sea և USS Laboon նավերը, հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) սոցիալական ցանցերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է նաև, որ հութիները երեք հականավային բալիստիկ հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք են արձակել Կարմիր ծովում Մալթայի դրոշի ներքո […] ...

Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

08:30 30.04.2024

Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Բոլիվար նահանգում կործանվել է Կոլումբիայի օդային գրոհային ավիացիայի Մի-17 ուղղաթիռը, որում գտնվող բոլոր ինը մարդիկ զոհվել են, հայտնում է կոլումբիական բանակը X սոցիալական ցանցում։ Ուղղաթիռում եղել է վեց սպա և երեք զինվոր: Ուղղաթիռը օդային հարձակման ավիացիոն ստորաբաժանման կողմից օգտագործվում էր տարածքում գործողություններ իրականացնող զորքերին մատակարարումներ կատարելու համար։ Ուղղաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ: ...

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

08:23 30.04.2024

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կուրիլյան կղզիների ափերի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը: «Ապրիլի 30-ին՝ ժամը 8.14-ին (Մոսկվայի ժամանակով 0.14-ին), գրանցվել է 4,5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ 157 կիլոմետր խորության վրա»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Զոհեր և ավերածություններ չկան, ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP