Emirates-ը ավիաընկերությունը դադարեցրել է Դուբայի օդանավակայանից մեկնող չվերթների գրանցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+19.09 oC

Emirates-ը ավիաընկերությունը դադարեցրել է Դուբայի օդանավակայանից մեկնող չվերթների գրանցումը

09:56 17.04.2024

Emirates Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Դուբայի միջազգային օդանավակայանից մեկնող չվերթների գրանցումը չորեքշաբթի առավոտյան ժամը 8-ից մինչև տեղական ժամանակով կեսգիշեր՝ եղանակային և ճանապարհային պայմանների պատճառով առաջացած խնդիրների պատճառով:

«Emirates-ը դադարեցնում է Դուբայի միջազգային օդանավակայանից մեկնող ուղևորների գրանցումը ապրիլի 17-ի առավոտյան 8-ից մինչև կեսգիշեր՝ վատ եղանակի և ճանապարհային պայմանների պատճառով գործառնական խնդիրների պատճառով»,- ասվում է ընկերության X սոցիալական ցանցի էջում:

Օդանավակայանը հայտնել է նաև թռիչքների հետաձգման և երթուղու փոփոխության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ետ է մղել հութիների հարձակումը Կարմիր ծովում

08:39 30.04.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ետ է մղել հութիների հարձակումը Կարմիր ծովում

ԱՄՆ-ի ուժերը խոցել են հութիների անօդաչու թռչող սարքը, որը Կարմիր ծովում շարժվում էր դեպի ԱՄՆ USS Philippine Sea և USS Laboon նավերը, հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) սոցիալական ցանցերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է նաև, որ հութիները երեք հականավային բալիստիկ հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք են արձակել Կարմիր ծովում Մալթայի դրոշի ներքո […] ...

Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

08:30 30.04.2024

Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Բոլիվար նահանգում կործանվել է Կոլումբիայի օդային գրոհային ավիացիայի Մի-17 ուղղաթիռը, որում գտնվող բոլոր ինը մարդիկ զոհվել են, հայտնում է կոլումբիական բանակը X սոցիալական ցանցում։ Ուղղաթիռում եղել է վեց սպա և երեք զինվոր: Ուղղաթիռը օդային հարձակման ավիացիոն ստորաբաժանման կողմից օգտագործվում էր տարածքում գործողություններ իրականացնող զորքերին մատակարարումներ կատարելու համար։ Ուղղաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ: ...

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

08:23 30.04.2024

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կուրիլյան կղզիների ափերի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը: «Ապրիլի 30-ին՝ ժամը 8.14-ին (Մոսկվայի ժամանակով 0.14-ին), գրանցվել է 4,5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ 157 կիլոմետր խորության վրա»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Զոհեր և ավերածություններ չկան, ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։ ...

Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարման մեկնարկի մասին

23:49 29.04.2024

Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարման մեկնարկի մասին

Ուկրաինան սկսել է զենք և զինտեխնիկա ստանալ ԱՄՆ-ից՝ Վաշինգտոնի կողմից անցած շաբաթ հայտարարված նոր մատակարարումների շրջանակներում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։ «Նրանք ստանում են այդ ռազմական օգնությունը»,- Ուկրաինայի իշխանությունների մասին ասել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցնում են դիրքերը։ «Ինչպես […] ...

Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում, չնայած իր կնոջ նկատմամբ հետաքննությանը

23:00 29.04.2024

Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում, չնայած իր կնոջ նկատմամբ հետաքննությանը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը՝ չնայած իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ հետաքննական գործողություններ սկսելու դատարանի որոշմանը։ «Ես որոշել եմ էլ ավելի մեծ եռանդով շարունակել աշխատել` գլխավորելով Իսպանիայի կառավարությունը», – ասել է վարչապետը։ Նրա ելույթը հեռարձակվել է կառավարության կայքում։ «Ես և կինս գիտենք, որ վարկաբեկման այս արշավը չի դադարի, մենք […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Պլեսսի-Ռոբինսոն քաղաքում

22:55 29.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Պլեսսի-Ռոբինսոն քաղաքում

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Պլեսսի-Ռոբինսոն (Plessis Robinson) քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Պլեսսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ […] ...

BACK_TO_TOP