12:35 26.06.2024
ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ 2024 թվականի մայիսի 21-ին ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N317 որոշմամբ հաստատված N1 հավելվածում (Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժական և սանիտարական) պահանջներ) փոփոխություններ կատարելու մասին» թիվ 54 որոշումը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը միանում է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության համար սահմանված կարգավորումներին, հետևաբար, երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մի շարք ապրանքների ներմուծման դեպքում, Միասնական ռեեստրում երրորդ երկրների ձեռնարկությունների գրանցման առկայությունը չի պահանջվում։
«Տվյալ ապրանքատեսակներն են՝
ԱՏԳ ԱԱ 0401-ից – Կաթ և սերուցք՝ չխտացրած ու առանց շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացնելու (բացի հում կաթից և հում սերուցքից)
ԱՏԳ ԱԱ 0402 – Կաթ և սերուցք` խտացրած կամ շաքարի կամ քաղցրացնող այլ նյութերի ավելացմամբ
ԱՏԳ ԱԱ 0403 – Թան, կտրված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու սերուցք՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզի կամ կակաոյի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման
ԱՏԳ ԱԱ 0404 – Կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման. մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման
ԱՏԳ ԱԱ 0405 – Սերուցքային կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր, կաթնային մածուկներ
ԱՏԳ ԱԱ 0406-ից – Պանրի տեսակներ և կաթնաշոռ՝ բացի հալած պանիրներից, որոնք պարունակում են երշիկ, միս, մսային ենթամթերք, արյուն, ձուկ, խեցգետնակերպեր, կակղամորթներ կամ այլ անողնաշարավորներ կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04 խմբի մթերքները կամ նշված մթերքների ցանկացած համադրություն
ԱՏԳ ԱԱ 0406-ից – Հալած պանիրներ, որոնք պարունակում են երշիկ, միս, մսային ենթամթերք, արյուն, ձուկ, խեցգետնակերպեր, կակղամորթներ կամ այլ անողնաշարավորներ կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04 խմբի մթերքները կամ նշված մթերքների ցանկացած համադրություն
ԱՏԳ ԱԱ 0407 – Թռչնի ձվեր՝ կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփված
ԱՏԳ ԱԱ 2105 00-ից – Պաղպաղակ՝ բացի պտղահատապտղային հիմքով մշակված պաղպաղակից, մրգային և սննդային սառույցից
ԱՏԳ ԱԱ 3501-ից – Կազեին, կազեինատներ և կազեինի այլ ածանցյալներ։
Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թ. հունիսի 22-ից։
Մանրամասներն այստեղ»,-ասված է հաղորդագրության մեջ։
12:47 12.06.2025
Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներ12:30 12.06.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն14:00 12.06.2025
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները ծանոթացել են Տավուշի մարզի հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները` ներկայացնելով որոշ դիտողություններ: Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության […] ...
13:50 12.06.2025
Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողիՀունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ ...
13:42 12.06.2025
Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետՀունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը […] ...
13:30 12.06.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:13 12.06.2025
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։ ...
13:00 12.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ըԲացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված […] ...