16:00 02.04.2018
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն այն անվանել է հաղթանակ, չնայած որ շատ ընդդիմադիրներ հայկական բանակի արձանագրած արդյունքը հաղթանակ չեն որակում:
«Ես համարում եմ հաղթանակ, որովհետև նպատակը Արցախի օկուպացիան էր, Հայկական պետության ոչնչացումն ընդհանրապես: Եթե Ադրբեջանը կարողանար Ստեփանակերտը վերցնել, նա կանգ չէր առնելու, նա կվերցներ և՛ Զանգեզուրը, և՛ Մատենադարանը, և՛ Էջմիածինը»,- համոզված է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը:
Արշակյանը կասկած անգամ չունի, որ եթե ադրբեջանական զորքերին հաջողվեր ճեղքել պաշտպանական գիծը, ապա անպայման առաջ կգնար, ու ոչ մեկ չէր բռնի նրանց ձեռքը: Մեզ հաջողվեց կանգնեցնել ադրբեջանական բանակը ու հետ քշել, բայց մյուս կողմից էլ, ըստ Արշակյանի, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի ներսում կան նաև «Ղարսը հանձնողներ»:
«Ադրբեջանի մտքով պիտի չանցներ հարձակվել Հայաստանի վրա, Հայաստանի, որովհետև Արցախը դա Հայաստան է. հարձակվեց, որովհետև գիտեր, որ Հայաստանում կան Ղարսը հանձնողներ»,- ցավով ընդգծել է Արշակյանը, միաժամանակ հավելելով, որ հայ ժողովուրդը պետք է զգոն լինի, իմանա, որ ոչ միայն հայ լինելն է վտանգավոր, այլև Հայկական պետությունն է վտանգված անընդհատ:
«Արձակուրդ, ընդմիջում չկա, հայրենիքը պիտի անընդհատ պաշտպանված և լավ պաշտպանված լինի»- նշել է նա:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...