Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզային քննչական վարչությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզային քննչական վարչությունում

15:23 26.05.2025

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 23-ին խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Աշոտ Ժամկոչյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը,  մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները։

Հրաչյա Ղազարյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արմավիրի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները։

Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 5012 քրեական վարույթ, որից 785-ը փոխանցվել է 2023 թվականից:

5012 քրեական վարույթից 1312-ը՝ 1394 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4-ը՝ 4 անձի վերաբերյալ եզրափակիչ ակտով ավարտվել է, 1653-ը կարճվել է, որից 1244-ը՝ ռեաբիլիտացնող հիմքով, 409-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 423-ը՝ միացվել, 112-ը՝ ուղարկվել է այլ մարմիններ, 95-ով կասեցվել է քրեական հետապնդումը, 759-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները։

Ոչ արդարացնող հիմքով կարճված քրեական վարույթներով ֆիզիկական անձանց պատճառվել է 15 մլն ՀՀ դրամի նյութական վնաս, որից վերականգնվել է 9 մլն 865 հզր ՀՀ դրամը, պետությանը պատճառվել է 9 մլն 391 հզր ՀՀ դրամի նյութական վնաս, որից վերականգնվել է 8 մլն 388 հզր ՀՀ դրամը,  իրավաբանական անձանց պատճառվել է 16 մլն 790 հզր ՀՀ դրամի նյութական վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է, համայնքին պատճառվել է 3 մլն 83 հզր ՀՀ դրամի նյութական վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Ընթացիկ քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 212 մլն 80 հզր ՀՀ դրամի վնասը, իսկ  ֆիզիկական անձանց պատճառված վնասից վերականգնվել է 143 մլն ՀՀ դրամը։

Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 32 քրեական վարույթ, որից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 15-ը կարճվել է, որից 3-ը՝ ռեաբիլիտացնող, 12-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 3-ը միացվել է, 9-ը գտնվում է ընթացքի մեջ:

Քննվել է անչափահասների  նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 109 քրեական վարույթ, որից 15-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 50-ը կարճվել է, որից 39-ը՝ ռեաբիլիտացնող, 11-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 1-ն ուղարկվել է այլ մարմին, 6-ը միացվել է, 37-ը գտնվում է ընթացքի մեջ:

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 61 քրեական վարույթ, որից 5-ը՝ կարճվել է, որից 2-ը` ռեաբիլիտացնող հիմքով, 3-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 13-ը՝ միացվել է, 37-ն ուղարկվել է այլ մարմին, 6-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս։

2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ առկա է եղել 1 տարուց ավելի ժամկետով քննվող 86 քրեական վարույթ, որից 46-ի ընթացքը նույն ամսվա ընթացքում լուծվել է 13-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 23-ը կարճվել է, 4-ով քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով, 6-ը պասիվացվել է:

2025 թվականի հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստորաբաժանումում ավարտվել է մեկ տարուց ավելի ժամկետում քննվող 161 քրեական վարույթ, որից 35-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 95-ը կարճվել է, 22-ը պասիվացվել է, 6-ով քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով, 3-ն ուղարկվել է այլ մարմիններ։     

2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ քննվում է 1 տարուց ավելի ժամկետով 120 քրեական վարույթ:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 1862 քրեական վարույթ, որից 654-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից, իսկ 1208-ը ստացվել է 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:

Քննված 1862 քրեական վարույթից լուծվել է 704 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 522-ը։

522 քրեական վարույթից 218-ը մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան,  304-ը կարճվել է, որից 263-ը՝ ռեաբիլիտացնող, 41-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով,  90-ը պասիվացվել է, 82-ը՝ միացվել  և  13-ն ուղարկվել է այլ մարմին, 1158-ը մնացել է անավարտ։

2025 թվականի ապրիլ ամսին վարչությունում ստացվել է 345 հաղորդում, որից 269-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 45 մլն 706 հզր ՀՀ դրամի նյութական վնասը:  

Ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 177 մլն 218 հզր ՀՀ դրամի նյութական վնասը:

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցության արդյունքներով հանձնարարել է ուսումնասիրել դատական ակտերի արդարացման հիմքերը, վեր հանել այն դեպքերը, երբ դատական ակտերի արդացման հիմքում դրվել են օրենքի էական կամ կոպիտ խախտման հիմքով ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության հանգամանքը և նախաձեռնել կարգապահական ներգործության միջոցներ:

Արթուր Պողոսյանը հանձնարարել է ակտիվացնել տևական ժամանակ քննվող քրեական վարույթների նախաքննությունը՝ ըստ անհրաժեշտության կիրառելով ներգործության գործուն միջոցներ: Հատկապես ուշադրության կենտրոնում պահել այն քրեական վարույթները, որոնցով առկա է պետությանը պատճառված վնաս և ձեռնարկել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված միջոցներ՝ պատճառված վնասը վերականգնելու կամ վնասի վերականգնման նպատակով գույքի արգելադրման ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև պատշաճ արձագանքել քաղաքացիների դիմում-բողոքներին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել դիմումատուների անձնական ընդունելություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

22:56 27.05.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

22:49 27.05.2025

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

22:42 27.05.2025

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

Ստոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

BACK_TO_TOP