1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը․ ՀՀ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+30.09 oC

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը․ ՀՀ նախագահ

10:21 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ․

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն և ազատության, ինքնիշխանության սկզբունքների հենարան։

Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակականության կարևորագույն պայմանն է։ Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի Երրորդ Հանրապետության ստեղծում՝ դարձնելով Մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր։

Ներկայումս ինչպես և 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ՝ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով։

Կրթությունն ու գիտությունը պետք է լինեն մեր զարգացման առանցքում՝ որպես երկարաժամկետ կայունության ու առաջընթացի գրավական։ Յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը մեր պետության ու սերունդների առաջ մեր երկրի զարգացման շարժիչ ուժն է:

Թո՛ղ Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի:

Շնորհավոր Հանրապետության տոնը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բիչախչյանը, Բարսեղյանը, Չանչարևիչը և Իվուն առաջիկա խաղերում չեն օգնի հավաքականին

16:20 29.05.2025

Բիչախչյանը, Բարսեղյանը, Չանչարևիչը և Իվուն առաջիկա խաղերում չեն օգնի հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի թիմերի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ: Դարպասապահներ՝ Հենրի Ավագյան – «Արարատ-Արմենիա» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Արսեն Բեգլարյան – «Վան» Անատոլի Այվազով – «Վան» Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան – «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա Սերգեյ Մուրադյան – […] ...

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

16:16 29.05.2025

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Օրվա խորհրդի […] ...

44-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

16:08 29.05.2025

44-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 26-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Եղիշե Թադևոսյան փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել 44-ամյա երկու տղամարդու՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդկանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 մգ մեթադոնի նմանվող լուծույթով ներարկիչ: Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: «Մերսեդեսը» տեղափոխվել է հատուկ […] ...

Իտալիայի հավաքականի հայտացուցակը

16:00 29.05.2025

Իտալիայի հավաքականի հայտացուցակը

Իտալիայի ազգային հավաքականը հրապարակել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հավաքական է հրավիրել է հետևյալ խաղացողներին. Դարպասապահներ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Գիլելմո Վիկարիո («Տոտենհեմ»), Ալեքս Մերետ («Նապոլի»)։ Պաշտպաններ. Ալեսանդրո Բաստոնի, Ֆրանչեսկո Աչերբի, Ֆեդերիկո Դիմարկո (բոլորը` «Ինտեր»), Ալեսանդրո Բոնջոռնո, Ջովանի Դի Լորենցո (երկուսն էլ` «Նապոլի»), Դիեգո Կոպոլա […] ...

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ  քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին

15:52 29.05.2025

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին

Մայիսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումները՝ ընդգծելով մարդու […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան

15:41 29.05.2025

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ, քանի որ երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը միմյանց հետ կապի մեջ են և բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում առաջ շարժվելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սահմանազատման գործընթացը կանգնած չէ։ Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային […] ...

BACK_TO_TOP