10:35 28.05.2025
Մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ոսկեթաս, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Զովասար բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
16:08 29.05.2025
44-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումըՄայիսի 26-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Եղիշե Թադևոսյան փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել 44-ամյա երկու տղամարդու՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդկանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 մգ մեթադոնի նմանվող լուծույթով ներարկիչ: Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: «Մերսեդեսը» տեղափոխվել է հատուկ […] ...
16:00 29.05.2025
Իտալիայի հավաքականի հայտացուցակըԻտալիայի ազգային հավաքականը հրապարակել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հավաքական է հրավիրել է հետևյալ խաղացողներին. Դարպասապահներ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Գիլելմո Վիկարիո («Տոտենհեմ»), Ալեքս Մերետ («Նապոլի»)։ Պաշտպաններ. Ալեսանդրո Բաստոնի, Ֆրանչեսկո Աչերբի, Ֆեդերիկո Դիմարկո (բոլորը` «Ինտեր»), Ալեսանդրո Բոնջոռնո, Ջովանի Դի Լորենցո (երկուսն էլ` «Նապոլի»), Դիեգո Կոպոլա […] ...
15:52 29.05.2025
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարինՄայիսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումները՝ ընդգծելով մարդու […] ...
15:41 29.05.2025
Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ ԳրիգորյանՀայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ, քանի որ երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը միմյանց հետ կապի մեջ են և բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում առաջ շարժվելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սահմանազատման գործընթացը կանգնած չէ։ Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային […] ...
15:30 29.05.2025
Ալեգրին կարող է նշանակվել «Միլանի» գլխավոր մարզիչՄասիմիլիանո Ալեգրին կարող է շուտով նշանակվել «Միլանի» գլխավոր մարզիչ, գրում է Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն։ Կողմերը բանակցել են և մոտ են ամբողջական համաձայնության հասնելուն։ 57-ամյա մասնագետը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Սերժիու Կոնսեյսաուին փոխարինելու հիմնական թեկնածուն է։ Ալեգրին «Միլանը» մարզել է նաև 2010-14 թվականներին։ Ակումբը նրա գլխավորությամբ դարձել է երկրի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ ...
15:17 29.05.2025
Գյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Գյումրու Մանուշյան փողոցում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են առանց գործարանային համարի մեկփողանի որսորդական հրացան, երկու ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, պայթուցիչով նռնակ և 161 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...