Հայաստանը գործադրում է առավելագույն ջանքեր՝ հաջորդ հաջող և արդյունքների միտված COP17 անցկացնելու ուղղությամբ. Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+20.09 oC

Հայաստանը գործադրում է առավելագույն ջանքեր՝ հաջորդ հաջող և արդյունքների միտված COP17 անցկացնելու ուղղությամբ. Միրզոյան

16:55 10.06.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացման խոսքով է հանդես եկել «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջոցառմանը:

«Ձերդ գերազանցություններ, տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ մասնակիցներ,

Մեծագույն հաճույք է ողջունել ձեզ այս բարձր մակարդակի միջոցառմանը, որը կազմակերպվել է այս գեղեցիկ քաղաքում՝ Նիցցայում, Հայաստանի կողմից՝ որպես «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի հյուրընկալող և նախագահող, և Ֆրանսիայի կողմից՝ որպես Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի հյուրընկալող և համանախագահող:

Սա այն բազմաթիվ առիթներից մեկն է, երբ Հայաստանը և Ֆրանսիան միավորում են իրենց ուժերն՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում, և մենք համատեղ առաջ ենք տանում այնպիսի մարտահարվերների հասցեագրումը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, աղտոտումը և այլ խնդիրներ, որոնք ներկայիս սերնդին հասցրել են մոլորակի մակարդակով ճգնաժամի եզրին:

Հայաստանը, վայելելով միջազգային հանրության վստահությունը և իր գործընկերների աջակցությամբ, գործադրում է առավելագույն ջանքեր՝ հաջորդ հաջող և արդյունքների միտված COP17 անցկացնելու ուղղությամբ, որը, մենք հույս ունենք, կօգնի շրջել կենսաբազմազանության կորստի միտումները և ապահովել ավելի կայուն, կանաչ և բնության հետ ներդաշնակ զարգացման ուղի:

Մեզ անհրաժեշտ է վերանայված ընկալում, որ բնապահպանական մարտահարվերները մեկուսացված երևույթներ չեն. դրանք ազդում են բոլորիս վրա՝ անկախ նրանից լեռներում ենք, թե օվկիանոսների խորքերում, և մենք պետք է վերանայենք մեր վերաբերմունքն ինքնին բնության նկատմամբ և թարմացնենք մեր հանձնառությունը բնապահպանական գործողություններին:

Այս համատեքստում Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան: Այն կհամախմբի կոնվենցիայի կողմերին, կառավարություններին, հանրային և մասնավոր շահագրգիռ կողմերին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին՝ գլոբալ վերանայման համար՝ գնահատելու մեր կոլեկտիվ և անհատական ձեռքբերումները «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում: Ես այստեղ օգտագործում եմ «ձեռքբերումներ» բառը, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բացի ձեռքբերումներից, այս վերանայումը կօգնի մեզ գնահատել և բացահայտել բացթողումները, թերությունները և կարիքները, ինչպես նաև անել հնարավորը՝ մշակելու ամենաարդյունավետ և համապարփակ լուծումներ, որոնք կօգնեն մեզ հավատարիմ մնալ կենսաբազմազանության մեր հանձնառություններին՝ միաժամանակ ապահովելով կայուն զարգացման նպատակների իրագործումը:

Օվկիանոսի հարցերով համաժողովում տեղի ունեցող քննարկումներն ու խորհրդակցությունները չափազանց կարևոր են COP17-ի նպատակների համար, քանի որ օվկիանոսների կենսաբազմազանությունը գլոբալ կենսաբազմազանության պահպանման կարևոր հենասյուն է: Մենք ուրախ ենք, որ այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են պլաստիկի պատճառով աղտոտման դեմ պայքարի մասին իրավաբանորեն պարտադիր գործիքի շուրջ բանակցությունները կամ «Ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագրի՝ BBNJ-ի ընդունումը, խթանում են գլոբալ ջանքերն այդ ուղղությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային՝ երկու գործընթացներին ամուր աջակցություն ցուցաբերելու համար։

Մենք ակտիվորեն ներգրավված ենք երկու գործընթացներում և երեկ ստորագրել ենք BBNJ-ն՝ ցույց տալու համար, որ թեև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է՝ հիմնականում լեռնային տեղանքով, մենք կիսում ենք ծովային կենսաբազմազանության պահպանման ընդհանուր մտահոգությունը՝ որպես ընդհանուր ժառանգություն և կարևոր բնապահպանական ոլորտ: Մենք նաև հավատում ենք, որ ծովային էկոհամակարգերի պաշտպանությունն ու պահպանումը սերտորեն կապված են նրա հետ, թե ինչ ենք մենք անում ցամաքում և լեռներում, քանի որ դրանք բազմաթիվ առումներով ազդում են ծովային էկոհամակարգերի վրա:

Այս բարձր մակարդակի քննարկումը հենց ծովային և ցամաքային էկոհամակարգերի խորը փոխկապակցությունները և դրանց փոխկապակցված խոցելիությունները բացահայտելու, ինչպես նաև գլոբալ բնապահպանական խնդիրների նկատմամբ ավելի համապարփակ և ինտեգրված մոտեցումներ ապահովելու ուղիները քննարկելու մասին է:

Այսպիսով, ես ակնկալում եմ լսել և օգտվել բարձր մակարդակի փորձագետների արժեքավոր մտքերից ու առաջարկություններից այս հարցերի վերաբերյալ՝ հույսով, որ սա կնպաստի այս քննարկման արդյունքների առավել արդյունավետ կիրառմանը՝ ի աջակցություն Հայաստանում հաջորդ տարի կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովի։

Շնորհակալություն ձեր ուշադրության համար և մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

22:30 11.06.2025

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

21:56 11.06.2025

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

21:46 11.06.2025

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

21:42 11.06.2025

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

21:39 11.06.2025

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...

BACK_TO_TOP