Երթ Թբիլիսիի կենտրոնում. հազարավոր մարդիկ տոնում են Ընտանիքի օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

Երթ Թբիլիսիի կենտրոնում. հազարավոր մարդիկ տոնում են Ընտանիքի օրը

15:07 17.05.2018

Ընտանիքի միասնության և սրբության օրվա կապակցությամբ Ազատության հրապարակից դեպի գլխավոր Սուրբ Երրորդության տաճար բազմամարդ երթ է տեղի ունեցել: Քայլարշավը գլխավորել են Վրաց ուղղափառ քահանաները: Տաճարում արդեն երթի մասնակիցներին օրվա խորհրդի կապակցությամբ շնորհավորել և օրհնել է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը:

Օրվա խորհրդի կապակցությամբ տեղի է ունեցել նաև զանգվածային պսակադրություն: Շուրջ 50 նորաստեղծ նորապսակ զույգի ամուսնացրել և օրհնել է Իլյա Երկրորդը: 

Այս տարի Վրաստանում համընկել են Ընտանիքի համերաշխության ու սրբության և Համբարձման տոները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:49 27.04.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

22:09 26.04.2024

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

Այսօր Աղդամում կայացել է  «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […] ...

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

19:54 26.04.2024

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրավագետ Արտաշես Խալաթյանին: Անդրադարձ է եղել Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին: Արդյոք սա բանակցություններում առաջընթացի հնարավորություն է, և արդյոք Ադրբեջանը կստանձնի պարտավորություն` սահմանագծման և սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով: Եթե սա առաջընթաց է, ինչո՞ւ են Հայաստանում փողոցներ փակում, ինչո՞ւ մարդիկ ուրախանալու փոխարեն ավելի մտահոգ են դարձել: Հյուրը անդրադարձել է նաև արդարադատության միջազգային […] ...

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

18:58 26.04.2024

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը)»,- ասել է Բադալյանը։ ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն

18:23 26.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ ...

Իրանում կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները գնալով խորանում և ընդլայնվում են

16:15 26.04.2024

Իրանում կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները գնալով խորանում և ընդլայնվում են

Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին։ «Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», – ասել է Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններում։ Նա երախտագիտություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարին Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ […] ...

BACK_TO_TOP