Ինչպե՞ս տարբերել հարբուխը գրիպից. մասնագետի ուղեցույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

Ինչպե՞ս տարբերել հարբուխը գրիպից. մասնագետի ուղեցույցը

12:46 16.01.2019

Պետք է տարբերակել հարբուխը գրիպից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Հարբուխն ավելի թեթև է, ուղեկցվում է փռշտոցով, քթահոսությամբ և այլն: Իսկ գրիպի դեպքում, քանի որ ինտոքսիկացիան այստեղ ավելի արտահայտիչ է, բարձր ջերմության ֆոնին լինում են մկանացավեր, հոդացավեր, բարձր ջերմություն, ինչը կարող է պահպանվել 2-3 օր՝ բարձր սանդղակների վրա»,- ասաց Թորոսյանը:

Փռշտոցն ու հազը, Թորոսյանի խոսքով, գրիպի սկզբնական շրջանին բնորոշ չէ: Նա անդրադարձավ նաև գրիպի լաբորատոր հետազոտություններին:

«Ամբողջ աշխարհում գրիպը, որպես ախտորոշում յուրաքանչյուր անհատի համար, չի իրականացվում: Սա արվում է ընդամենը համաճարակաբանական ցուցման համար: Մենք հետազոտում ենք, նմուշներ ենք վերցնում, որոնք դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխան են, որպեսզի հասկանանք՝ տվյալ սեզոնում ինչ հարուցիչներ են շրջանառվում: Արդեն պարզաբանելով շրջանառվող հարուցիչը՝ բուժող բժիշկներն ունեն ցուցում, որ մենք գործ ունենք այս սեզոնի ընթացքում X հարուցչի հետ, կոնկրետ այս սեզոնում գործ ունենք գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի հետ, և արդեն բուժումը հապատասխան ձևով իրականացվում է»,- ասաց Թորոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը խոցել է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր

12:20 14.06.2025

Իրանը խոցել է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր

Իրանի զինված ուժերը մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր են խոցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սելմաս քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունն ու ռադիոն։ ԶԼՄ-ի տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը կատարում էին հետախուզական գործառույթներ։ ...

Թեհրանում բնակելի շենքի վրա Իսրայելի հարվածի հետևանքով 60 մարդ է զոհվել

12:15 14.06.2025

Թեհրանում բնակելի շենքի վրա Իսրայելի հարվածի հետևանքով 60 մարդ է զոհվել

Թեհրանում բնակելի շենքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ, հաղորդում է իրանական IRIB պետական ​​հեռարձակողը։ «Չամերան շրջանում բնակելի շենքի վրա սիոնիստական ​​ռեժիմի երեկվա հարձակման հետևանքով 60 մարդ է զոհվել, որոնցից 20-ը՝ երեխաներ», – ասվում է հայտարարության մեջ։ ...

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

12:10 14.06.2025

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, շաբաթ օրը հաղորդել է հնդկական NDTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ինքնաթիռում զոհվել է 241 մարդ, իսկ 10-ին գտել են գետնին՝ վթարի վայրում։ «Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի», – հաղորդել է հեռուստաալիքը՝ […] ...

Պիոլին կհեռանա «Ալ-Նասրից» և կգլխավորի «Ֆիորենտինան»

12:05 14.06.2025

Պիոլին կհեռանա «Ալ-Նասրից» և կգլխավորի «Ֆիորենտինան»

«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կհեռանա թիմից և կգլխավորի իտալական «Ֆիորենտինան»։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ 59-ամյա մարզչի գործակալները աշխատում են նրա՝ «Ալ-Նասրի» հետ պայմանագիրը խզելու ուղղությամբ։ Իտալացին հավանաբար հուլիսին կվերադառնա հայրենիք և կգլխավորի «Ֆիորենտինան»։ Նրա աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։ «Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է Ա Սերիայի վեցերորդ հորիզոնականը և կխաղա Կոնֆերենցիայի […] ...

SHANTNEWS

12:00 14.06.2025

SHANTNEWS

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը

11:56 14.06.2025

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը

Դատարանը որոշել է մերժել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Աբրահամյանը ձերբակալվել էր երեկ։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: ...

BACK_TO_TOP