Փնտրվում է «Արմենիա» ԲԿ-ի հիվանդասենյակի պատուհանից փախուստի դիմած դատապարտյալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Փնտրվում է «Արմենիա» ԲԿ-ի հիվանդասենյակի պատուհանից փախուստի դիմած դատապարտյալը

19:21 18.02.2019

«Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը փետրվարի 18-ին` ժամը 15։30-ի սահմաններում, հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի, հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

«Հայկ Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010 44 29 04, 1-02 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

18:04 29.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։   ...

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

17:25 29.04.2024

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, կմեկնի Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ գրասենյակից, ընդգծելով, որ Հայաստան այցելության օրը ապրիլի 30-ն է: Նրա այցը տեղի է […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

16:42 29.04.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ, մասնավորապես՝ բնակարանային կարիքների հասցեագրմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման ծրագրի իրականացման մանրամասների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով դրա շրջանակում բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությանը:     ...

Վերջին օրերին հասարակությանը մոլորեցնող կեղծ թեզերին իրավական տեսանկյունից անդրադարձել է Արդարադատության նախարարությունը

16:36 29.04.2024

Վերջին օրերին հասարակությանը մոլորեցնող կեղծ թեզերին իրավական տեսանկյունից անդրադարձել է Արդարադատության նախարարությունը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին Արդարադատության նախարարությունը անդրադարձել է իրավական տեսանկյունից․ Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», […] ...

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

15:41 29.04.2024

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

Ղազախստանի իշխանությունները Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում որպես միջնորդ չեն հանդես գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ «Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ալֆորվիլում

14:12 29.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ալֆորվիլում

Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնակցում էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Սենատոր Ակլի Մելլուլին, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ սկաուտներ։ Արարողության մասնակիցների կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին Աշտարակի հրապարակում գտնվող […] ...

BACK_TO_TOP