ԴԱՀԿ աշխատակիցները չարաշահումներ են արել. ՀՔԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

ԴԱՀԿ աշխատակիցները չարաշահումներ են արել. ՀՔԾ

16:43 04.06.2018

Վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ արձանագրվել են 2016-2017թթ ընթացքում  ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում են հատուկ քննչական ծառայությունից:

Հաշվետվության ուսումնասիրության և ՀՔԾ-ում կատարվող նախաքննության արդյունքում արձանագրվել են նույն ժամանակահատվածում ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների  մի քանի դրվագներ:

Պարզվել է, որ 2016 թվականին ԴԱՀԿ ծառայությունում հարուցված 4303 կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա է եղել 64.797.300  դրամ, իսկ 2017 թվականին հարուցված 1814 կատարողական վարույթներով՝ 38.152.600 դրամ: Սակայն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, պարտավոր լինելով այդ գումարների բռնագանձման նպատակով արգելանքներ դնել պարտապանների գույքի վրա, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի հետևանքով վերը նշված գումարները չեն բռնագանձվել:

Պարզվել է նաև, որ 2016-2017թթ ընթացքում հարուցված 197 կատարողական վարույթներով պարտապանների գույքի վրա դրվել են բռնագանձման ենթակա գումարից պակաս արգելանքներ: Ավելի քան 40 անձի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով արգելանքի հաղորդագրություններ չեն ուղարկվել մաքսային ծառայություն, և այդ անձինք հանրապետություն են ներկրել ավտոմեքենաներ, որոնց վրա  բռնագանձում չի տարածվել:

Ստուգմամբ պարզվել է նաև, որ ֆինանսների նախարարության պահանջով ընկերությունից հօգուտ պետական բյուջեի անհրաժեշտ է եղել բռնագանձել 130.172.600 դրամ: Սակայն հարկադիր կատարողն ընկերություն է այցելել կատարողական վարույթ հարուցելուց 16 օր հետո, երբ ընկերությունն այդ ընթացում արդեն հասցրել էր ելքագրել բռնագանձման ենթակա առանձնապես խոշոր չափերի գումարը` այլ անձի փոխառությամբ տրամադրելով 35.000.000 դրամ: Ընդ որում, պարզվել է, որ այցելության ընթացքում հարկադիր կատարողը ընկերության դրամարկղում առկա գումարից պակաս գումար է  բռնագանձել:

Պարզվել է նաև, որ Կապանի հարկային տեսչության պահանջով 31.10.2014թ. հարուցված կատարողական վարույթով անհրաժեշտ է եղել ընկերությունից բռնագանձել 40.854.000 դրամ: Հարուցված կատարողական վարույթի ընթացքում ընկերությունից բռնագանձվել է ընդամենը 161.600 դրամ, սակայն պարզվել է, որ ընկերությունն ունեցել է 16 մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել:

Կատարվում է նախաքննություն:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

21:13 27.05.2025

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

Դանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

21:00 27.05.2025

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

20:55 27.05.2025

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

20:50 27.05.2025

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

Շանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում  ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

20:43 27.05.2025

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների  ընտանիքների համար

20:38 27.05.2025

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մանրամասները սոցիալական հարթակ հաղորդման շրջանակում ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը:   ...

BACK_TO_TOP