17:09 25.03.2020
«Աշխարհի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, փլուզվելու է, և հնարավոր է՝ աշխարհում լինի իրավիճակ, որը շատ ավելի վտանգավոր կլինի, քան 2008 թվականի տնտեսական ճգնաժամը: Սա համաշխարհային աղետ է: Պետք է անենք ամեն ինչ, որ հարվածը բոլորի համար մաքսիմալ մեղմացնենք»,- այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նաև նշեց, որ իշխանությունը գործում է ըստ օրվա, ժամի, իրավիճակի հրամայականի:
Սիմոնյանը վստահաբար ասաց, որ Հայաստանն այսօր համաշխարհային այս իրավիճակում ամենալավ վիճակում է և ամենաշուտ արձագանքող, ամենաքիչ տուժած երկրներից է:
Լրագրողները խնդրեցին արձագանքել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ երբ ժամանակին իրենց խմբակցությունն առաջարկել է փակել Իրանի հետ սահմանը, իշխանությունները ծաղրել են:
«Անընդհատ ասել՝ եկեք այսպես անենք, այնպես անենք՝ չունենալով ոչ մի պատասխանատվության զգացողություն և տեղեկատվություն, դրա հետևանքով է, կարծում եմ, որ «ձեռք են առնում»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն հարցադրմանը, որ ծերերին առաջարկում են առավոտյան առանձնացված ժամերին խանութ գնալ, ունե՞ն արդյոք այդ ծերերը գումար, Ալեն Սիմոնյանը նշեց, որ ամբողջ աշխարհում է առկա այդ խնդիրները:
«Մենք թոշակները բարձրացրել ենք և տանում, հասցնում ենք տուն: Մենք չենք տարանջատում որևիցե մեկին և բարձրացնում ենք հա՛մ մեծահասակների աշխատավարձը, հա՛մ հասարակ մարդկանց մինիմալ աշխատավարձը, և տարանջատելը ճիշտ չեմ համարում,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե կառավարության կատարած աշխատանքները չեն գոհացրել նաև «Բարգավաճ Հայաստան»-ին ու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ԱԺ փոխնախագահը արձագանքեց, թե երբ Ծաղկաձորում մեկուսացնում էին վարակի կասկածով մարդկանց, Գագիկ Ծառուկյանն ասում էր, թե այդ քաղաքն այցելու չի ունենա:
21:00 26.04.2024
Կարծես թե ես միակն եմ, ով պետք է կատարելագործվի․ Մաուրիսիո Պոչետինո20:35 26.04.2024
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է20:21 26.04.2024
Բայդենը հայտարարել է, որ ծրագրում է բանավիճել Թրամփի հետ20:11 26.04.2024
Էրդողանը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու մասին19:30 26.04.2024
Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին19:24 26.04.2024
Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում19:12 26.04.2024
Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում18:37 26.04.2024
«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան17:55 26.04.2024
ՃՏՊ Դիլիջան քաղաքում17:32 26.04.2024
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան16:43 26.04.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ16:35 26.04.2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Օտտավայում15:53 26.04.2024
Ժամը 15.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան15:49 26.04.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին15:44 26.04.2024
Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը13:41 26.04.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին13:32 26.04.2024
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան12:54 26.04.2024
Ինպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:35 26.04.2024
Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից12:31 26.04.2024
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետապնդել «Արսենալին»12:12 26.04.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:32 26.04.2024
Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ10:29 26.04.2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն10:22 26.04.2024
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին19:06 26.04.2024
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետԱպրիլի 26-ին Դոհայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների հետ […] ...
18:58 26.04.2024
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆՀայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը)»,- ասել է Բադալյանը։ ...
18:23 26.04.2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունՀայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ ...
17:38 26.04.2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԼրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել […] ...
17:25 26.04.2024
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը հասել է մի կետի, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դնում սեղանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Եվ սա շատ կարևոր փուլ է։ […] ...
14:43 26.04.2024
Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանումԱպրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ մեծ ընդունելություն՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշեց, որ այս […] ...