Չպետք է թույլ տալ, որ այս գեղեցիկ լեզուն՝ արևմտահայերենը, կորցնի իր ուժը. նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Քուվեյթի հայկական ազգային վարժարանի ուսուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.17 oC

Չպետք է թույլ տալ, որ այս գեղեցիկ լեզուն՝ արևմտահայերենը, կորցնի իր ուժը. նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Քուվեյթի հայկական ազգային վարժարանի ուսուցիչների հետ

13:43 26.05.2020

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Քուվեյթի հայկական ազգային վարժարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ:

Այս տարեսկզբին տիկին Սարգսյանը Քուվեյթ կատարած այցի շրջանակում հյուրընկալվել էր վարժարանում, որը հիմնվել է 1960 թվականին և մեծ ներդրում է ունեցել Սփյուռքում սերունդների դաստիարակության և համալսարանական ուսման պատրաստության գործում: Կրթօջախը Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է:

Հանրապետության նախագահի տիկինն իր ողջույնները փոխանցելով ուսուցիչներին՝ հիշել է, որ շատ լավ տպավորություններ է ստացել վարժարան այցից՝ ընդգծելով, որ վարժարանի ուսուցչական կազմի նվիրվածությունն իրենց գործին գնահատանքի է արժանի:

«Հայկաշխարհ» մանկապատանեկան արևմտահայերեն կայքի խմբագրակազմի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը վարժարանի ուսուցիչների հետ զրուցել է հեռավար ուսուցման առավելությունների ու դժվարությունների, Հայաստանից դուրս արևմտահայերենի պահպանման ու ամրապնդման, ինչպես նաև մեկուսացման պայմաններում երեխաների ակտիվ կյանքի ապահովման հարցերի մասին:

Անդրադառնալով հեռավար ուսուցման առավելություններին և թերություններին՝ տիկին Սարգսյանը նշել է. «Լավ կողմերը հետևյալն են՝ ծնողները ստիպված չեն աշակերտներին մեքենայով շոգ եղանակին տանել դպրոց և բերել: Նշանակում է՝ ավելի քիչ մեքենաներ են դուրս գալիս փողոց, որը լավ է նաև բնության համար: Երկրորդ, այն ավելի պրակտիկ է. ուսուցիչն ավելի կազմակերպված է տեղեկությունը փոխանցում աշակերտին, կարող է նստել տանն իր սեղանի մոտ, ինչպես հիմա ես եմ, և կարդալ իր դասախոսությունը: Վատ կողմն այն է, որ աշակերտները զրկվում են սոցիալապես իրար հետ շփվելուց, չկան միջուսանողական զրույցներ, հարաբերություններ, և անհատ մարդն առանձնանում է: Դա է, որ դպրոցները և վարժարանները պետք է թույլ չտան»: Նրա խոսքերով՝ հեռավար ուսուցումը կարելի է շարունակել, բայց դրա հետ մեկտեղ պետք է ապահովել նաև աշակերտների սոցիալական շփումը՝ լինի դա սպորտային մրցում, համերգ, բակային խաղ, մարաթոն:

Տիկին Սարգսյանն առաջարկել է նաև օգտագործելով նոր տեխնոլոգիաներն ու հնարավորությունները՝ կապ ապահովել վարժարանի սաների և Հայաստանի նրանց հասակակիցների միջև՝ հնարավորություն տալով նրանց այս մեկուսացման ընթացքում նոր ընկերներ ձեռք բերել հայրենիքում:

Վարժարանի ուսուցիչները անդրադարձել են նաև հեռավար ուսուցման համար արևմտահայերենով դիդակտիկ նյութերի պակասի խնդրին: Ի պատասխան այս դիտարկումների՝ տիկին Սարգսյանը նշել է, որ շատ է կարևորում արևմտահայերենի պահպանումը և ամրապնդումը Հայաստանից դուրս: «Չպետք է թույլ տալ, որ այս գեղեցիկ լեզուն կորցնի իր ուժը, ուստի պետք է տպագրվեն գրքեր, անցկացվեն մրցույթներ, ասմունքի երեկոներ»,-ասել է տիկին Սարգսյանը: Այս համատեքստում նա առաջարկել է «Հայկաշխարհ» կայքի հիմնադիր, խմբագիր Նաիրի Մկրտչյանի հետ համագործակցաբար արևմտահայերենով բանաստեղծությունների նախագահական մրցույթ կազմակերպել երեք խմբերի՝ տարրական, միջին և ավագ դասարանների աշակերտների համար, արդյունքներն ամփոփել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը և մրցանակներ հանձնել հաղթողներին:

Ամփոփելով զրույցը՝ տիկին Սարգսյանը հորդորել է չհուսահատվել. «Ուժեղ եղեք, ամուր եղեք, պահեք և սիրեք ձեր ընտանիքները, որը շատ կարևոր է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն ԵՄ և ուկրաինացի գործընկերների հետ քննարկել է կարգավորման հեռանկարները

10:00 13.05.2025

Ռուբիոն ԵՄ և ուկրաինացի գործընկերների հետ քննարկել է կարգավորման հեռանկարները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ մի շարք երկրների և Ուկրաինայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հեռանկարները։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուբիոն զրուցել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների […] ...

Մադուրոն բարձր է գնահատել Ռուսաստան կատարած այցի արդյունքները

09:50 13.05.2025

Մադուրոն բարձր է գնահատել Ռուսաստան կատարած այցի արդյունքները

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Ռուսաստան կատարած իր պաշտոնական այցի արդյունքները և երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով կնքված ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիրը։ «Ռուսաստանը և Վենեսուելան երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել»,- ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրո պլյուսով» հաղորդման ժամանակ։ Նա նշել է, որ այս համաձայնագիրը […] ...

Իսրայելի պաշտպանության բանակն ասել է, որ հարվածել է Գազայի հիվանդանոցին՝ ՀԱՄԱՍ-ի զինյալներին սպանելու համար

09:45 13.05.2025

Իսրայելի պաշտպանության բանակն ասել է, որ հարվածել է Գազայի հիվանդանոցին՝ ՀԱՄԱՍ-ի զինյալներին սպանելու համար

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածներ է հասցրել Պաղեստինի արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման գրոհայիններին Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, որոնք գործում էին Խան Յունիսում գտնվող Նասեր բժշկական համալիրում տեղակայված հրամանատարության և կառավարման կենտրոնից։ Այս համալիրն օգտագործվել է ահաբեկիչների կողմից՝ […] ...

ԱՄԷ-ի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Թեհրանի միջուկային բանակցությունները

09:40 13.05.2025

ԱՄԷ-ի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Թեհրանի միջուկային բանակցությունները

ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը Աբու Դաբիում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։ Նախարարները քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջընթացը։ Կողմերը նշել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև խորհրդակցությունների կարևորությունը՝ […] ...

Փորձագետները նշել են, որ Գազայի հատվածում մոտ 2 միլիոն մարդ բախվում է սննդի խիստ պակասի

09:30 13.05.2025

Փորձագետները նշել են, որ Գազայի հատվածում մոտ 2 միլիոն մարդ բախվում է սննդի խիստ պակասի

Գազայի հատվածում մոտ 1,95 միլիոն պաղեստինցիներ սննդի պակաս են զգում, ավելի քան 133,000-ը սոված են մնում: Այս մասին են վկայում «Սննդամթերքի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգում» (IPC) միջազգային մոնիտորինգային նախաձեռնության տվյալները։ Փորձագետների կարծիքով՝ անկլավի ողջ բնակչությունը սննդի սուր պակաս է զգում, և «գրեթե կես միլիոն մարդ սովի վտանգի տակ է»։ «Ավելի քան 60 օր է, ինչ […] ...

«Բորուսիան» բանակցում է Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբոր հետ

09:20 13.05.2025

«Բորուսիան» բանակցում է Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբոր հետ

Դորտմունդի «Բորուսիան» կփորձի ամռանը ձեռք բերել անգլիական «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգեմի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Lafonate-ն: Գերմանական ակումբը բանակցում է 19-ամյա անգլիացու ներկայացուցիչների հետ: «Սանդերլենդը» Բելինգեմի տրանսֆերի համար պահանջում է 25 միլիոն եվրո: The Times-ը գրում է, որ Դորտմունդի թիմը պատրաստ է առաջարկել մինչև 30 միլիոն եվրո։ «Սանդերլենդը» դուրս է եկել Չեմպիոնշիփի կիսաեզրափակիչ և պայքարում […] ...

BACK_TO_TOP