ՀԷՑ-ն՝ այսօր սպասվող հոսանքազրկումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+17.09 oC

ՀԷՑ-ն՝ այսօր սպասվող հոսանքազրկումների մասին

08:08 20.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

11:00-17:00 Մյասնիկյան պող. 2, 4 շենքեր, Թումանյան փ. 12, 13 շենքեր, Թումանյան անց. 2, 26 և 28 շենքեր, Սայաթ Նովա պող. 20 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Բուռնազյան փ. 22-59 սեփական տներ, Բուռնազյան 1-ին նրբ. 1-15 սեփական տներ, Միչուրինի փ. 5 շենք և 6-12 (զույգ) սեփական տներ, Սուվորովի փ. 2-15, 5, 5Ա սեփական տենր, Բագրատունյաց պող․47/2 շենք, Արագածի փ․93, 93ա շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ, Կատովսկու, Մուսաելյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի փողոցների սեփական տներ, Վերին Շենգավիթ 2-րդ փ․2, 4, 7, 20ա, 20բ, 20գ շենքեր, Վերին Շենգավիթ 2-րդ․նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Արաբկիր 49, 51 փողոցների սեփական տներ, Ն.Զարյան, Ղափանցյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5, 5/3, 10, 11 շենքեր և սեփական տներ,հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ. 22 շենք, Դավթաշեն 2-րդ թաղ. 39 շենք, Անդրանիկի փ. 107 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 32/4, 39/3, 39/5 շենքեր, Դ․ Մալյան նրբ․ 5 շենք, Նոր Նորքի 3-րդ զանգ.՝ Բաղյան 1-ին նրբ․ 5 շենք, Նոր Նորքի 5րդ զանգ.՝ Գալշոյան փ. 22 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լ․ Սարգսյան փ. 1, 5 շենքեր, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 13/6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Սայաթ Նովա թաղ․ 8/1շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզում՝

10:00-14:00 Կախակն, Կուտական, Մեծ Մասրիկ, Տրետուկ համայնքներն ամբողջությամբ, Մասրիկի հեռուստակայն, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ,

10:00-15:00 Սևան քաղաքի Ուրենգոյ թաղամաս, «Լիհնիտիս», «Տիգրան և Վահե», «Զմրուխտե Լագունա», «Լ.Թադևոսյան», «Երեք Առյուծներ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16։30 Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների փողոց։

Շիրակի մարզում՝

10:30-15:00 Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի «Ճանշին» և «Գյուղշին» բանավաններ, «Յումս», «Ախուրյանի բենզալցակայան» կազմակերպություններ :

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

23:42 26.04.2024

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։ ...

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

21:52 26.04.2024

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի որոշմամբ հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։ Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական  դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ […] ...

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

19:54 26.04.2024

Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել զուտ դեմքը փրկելու համար. զրույց՝ իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրավագետ Արտաշես Խալաթյանին: Անդրադարձ է եղել Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին: Արդյոք սա բանակցություններում առաջընթացի հնարավորություն է, և արդյոք Ադրբեջանը կստանձնի պարտավորություն` սահմանագծման և սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով: Եթե սա առաջընթաց է, ինչո՞ւ են Հայաստանում փողոցներ փակում, ինչո՞ւ մարդիկ ուրախանալու փոխարեն ավելի մտահոգ են դարձել: Հյուրը անդրադարձել է նաև արդարադատության միջազգային […] ...

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

19:30 26.04.2024

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ […] ...

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

19:24 26.04.2024

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի Սիանոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 17։06-ին: Այրվել են տան բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ)։ ...

Գյումրիում տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում

19:18 26.04.2024

Գյումրիում տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում

Արդեն հինգերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրության և գիտության արդիականացում՝ ՄԱՎԵՏԱ», ծրագրի աջակցությամբ՝ այսօր Գյումրիում անցկացվել է «Անասնաբույժի աշխատանքը մարդու առողջության երաշխիքն է» կարգախոսով մարզային ֆորումը։ Տոնը լավ առիթ էր ստեղծել […] ...

BACK_TO_TOP