21:14 16.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է, որ ԱՄՆ նախագահն անդրադարձել է ԱՄՆ-ում անցկացված ընտրություններին «ռուսական միջամտության» թեմային, հաղորդում է Gazeta.ru-ն:
Այս կապակցությամբ ՌԴ-ի նախագահը նշել է, որ ստիպված է եղել կրկնել, որ Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել Միացյալ Նահանգների ներքին գործերին:
«Ես ստիպված եղա կրկնել ու ասել այն, ինչ ասել եմ բազմիցս … Ռուսաստանի կառավարությունը երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել Ամերիկայի ներքին գործերին, ներառյալ՝ ընտրական գործընթացները»,- ասել է Պուտինը:
Իսկ Դոնալդ Թրամփն իր հերթին ընդգծել է, որ պատճառ չի տեսնում, թե ինչու պիտի Ռուսաստանը խառնվեր ԱՄՆ ընտրություններին.
«Ինչո՞ւ Հետախուզությունների դաշնային բյուրոն չի վերցրել սերվերները Դեմոկրատական կուսակցության գրասենյակից: Որտե՞ղ են սերվերները: Որտե՞ղ են Հիլարի Քլինթոնի 33 հազար էլեկտրոնային նամակները, դրանք պարզապես անհետացե՞լ են: Պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է Ռուսաստանը միջամտեր ընտրությունների արդյունքին, ես հավատում եմ Պուտինի խոսքին, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ տեսնել սերվերները»,- նշել է ԱՄՆ նախագահը:
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...